23 Մյս 2015

«Բարսելոնա»-«Դեպորտիվո»` 2:2. Չավին լքեց «Կամպ Նոու»-ն

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության վերջին տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված կատալոնական «Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Դեպորտիվոյին», որը վաստակած մեկ միավորի շնորհիվ պահպանեց տեղը Պրիմերայում: Բարսելոնայում կայացած խաղում տանտերերը Լիոնել Մեսիի դուբլի շնորհիվ 60-րդ րոպեին ստացել էին 2 գոլի առավելություն, սակայն գրանցվեց 2:2 հաշիվը: «Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղին մասնակցեցին նաեւ Չավին ու Թոմաս Վերմալենը:

0
22 Մյս 2015

15/16 մրցաշրջանի մարզաշապիկների պաշտոնական շնորհանդեսը` կիրակի

Կատալոնական «Բարսելոնան» մայիսի 24-ին պաշտոնապես կներկայացնի թիմի 2015/16 մրցաշրջանի մարզաշապիկները, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

0
22 Մյս 2015

«Շնորհակալություն, Չավի»` «Բարսելոնայի» մարզաշապիկներին

Այսօր կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է թիմի ընթացիկ մրցաշրջանի մարզաշապիկը, որի վրա գրված է լինելու «Gràcies Xavi — 23 maig 2015»: Այս մարզաշապիկներով «Բարսելոնան» կանցկացնի Իսպանիայի ընթացիկ առաջնության վերջին` «Դեպորտիվոյի» դեմ հանդիպումը: Չավին ամբողջ մարզական կարիերան անցկացրել է «Բարսելոնա»-ում՝ նվաճելով 23 տիտղոս: Նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ՝

0
21 Մյս 2015

Պաշտոնական. Չավին կլքի «Բարսելոնան» (Լուսանկար, տեսանյութ)

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հատուկ մամլո ասուլիսում հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբից հեռանալու մասին: 35-ամյա Չավին, ում գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ. հունիսին, կարիերան շարունակելու է Քաթարում՝ «Ալ Սադ» ակումբում: Չավին հայտարարել է, որ ակումբային գրանցումը փոխելու որոշումը կայացրել է դժվարությամբ, բայց այն վերջնական է: ««Բարսելոնան» ինձ նոր

0
18 Մյս 2015

Վերմալեն. «Հուսով եմ, որ ապագայում կօգնեմ թիմին հասնել հաջողության»

Կատալոնական «Բարսելոնայի» բելգիացի պաշտպան Տոմաս Վերմալենը շնորհավորել է իր թիմակիցներին և հույս հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում կկարողանա օգնել թիմին հասնել մեծագույն հաջողությունների: Վերմալենը միացել էր «Բարսելոնային» 2014 թվականի ամռանը, սակայն վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել թիմի պաշտոնական հանդիպումներին: «Շնորհավորում եմ իմ թիմակիցներին Իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Հուսով եմ, որ գալիք

0
18 Մյս 2015

Պեդրոն` «Արսենալի» նշանառության տակ

«Արսենալը» բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոյի տրանսֆերի ձեռքբերման շուրջ: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Լոնդոնցիները 11 մլն ֆունտ են առաջարկում 27-ամյա իսպանացու իրավունքների դիմաց: Կատալոնացիները ժամանակ են խնդրել՝ կողմնորոշվելու համար: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»: Պեդրոյի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականը: Իսպանիայի առաջնության

0
18 Մյս 2015

Մեսսիի բոլոր տիտղոսները (Ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնան» երեկ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը: Թիմի առաջատար Լիոնել Մեսսիի համար այդ տիտղոսը 22-րդն էր կատալոնական ակումբի կազմում: Նա 7 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 6 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր, 2 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, 2 անգամ՝ աշխարհի ակումբային չեմպիոն: Մայիսի 30-ին

0
18 Մյս 2015

Չավին կհայտարարի «Բարսելոնայից» հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին մայիսի 21-ին մամլո ասուլիսի ժամանակ կհայտարարի իր` թիմը լքելու մասին, տեղեկացնում է El Diario Montañés-ը: 35-ամյա Չավին, ում գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է 2016 թվականի հունիսի 30-ին, կհայտարարի իր և քաթարական «Ալ-Սադի» միջև կնքած պայմանագրի մասին: Հավելենք, որ երեկ Չավին «կապտանռնագույնների» կազմում դարձել է Իսպանիայի

0
18 Մյս 2015

Լուիս Էնրիկեն` իր ապագայի և չեմպիոնության մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և մեկնաբանել է Իսպանիայի առաջնությունում իր թիմի հաղթանակը հրաժարվել է պատասխանել իր ապագային վերաբերող հարցերին: «Երբ սկսեցի այստեղ աշխատել, ակումբը ոչինչ չնվաճեց: Մենք գիտեինք, որ անցումային շրջան է և փորձում էինք ամեն ինչ անել լավագույն ձևով: Չգիտեմ, արդյո՞ք նոր դարաշրջան ենք սկսում: Կցանկանայի, որ այդպես լինի:

0
17 Մյս 2015

«Բարսելոնան»` Իսպանիայի 23-ակի չեմպիոն

Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ընդունեց կատալոնական «Բարսելոնա»-ին: Հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, ով ապահովեց «Բարսելոնա»-ին Իսպանիայի առաջնության աղյուսակի առաջին հորիզոնականը: Այսպիսով, «Բարսելոնա»-ն հռչակվեց 2014/15 մրցաշրջանի չեմպիոն: «Ատլետիկո»-«Բարսելոնա»` 0:1 0:1 Մեսսի (65՛)

0