20 Օգս 2015

Պեդրոյի առաջին մամլո ասուլիսը «Չելսիում»

«Չելսիի» նորեկ Պեդրոն անգլիական ակումբ տեղափոխվելուց հետո տվել է առաջին մեկնաբանությունը. — Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Մեծ ուրախությամբ իմ կարիերան կշարունակեմ «Չելսիում», ցանկանում եմ տիտղոսներ նվաճել այստեղ: Շնորհակալություն ակումբին և նրա երկրպագուներին ինձ հնարավորություն տալու համար հագնելու կապույտ մարզաշապիկը,-ասել է Պեդրոն: Հիշեցնենք, որ Պեդրոն այսօր պաշտոնապես դարձավ «Չելսիի»

0
20 Օգս 2015

Ֆանտաստիկ գովազդ Մեսսիի մասնակցությամբ (Տեսանյութ)

    «Բարսելոնան» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նկարահանվել է Adidas ընկերության նոր գովազդում: Գովազի առաքելությունն է չնմանվել Արգենտինայի հավաքականի ավագին, այլ աշխարհին առաջարկել ինչ-որ նոր բան: Այդ դեպքում նույնիսկ Մեսին «լայք» կդնի քեզ:

0
20 Օգս 2015

Կարծում եմ, որ Պիկեի որակազրկումն անարդարացի է. Տեր Շտեգեն

Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը խոսել է թիմի պաշտպան Խերարդ Պիկեի որակազրկման մասին, հաղորդում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանն Իսպանիայի Սուպերգավաթի` Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ (1:1) խաղի ընթացքում հայհոյել էր եզրային մրցավարին, ինչի պատճառով հեռացվել էր խաղադաշտից և որակազրկվել 4 խաղով: Այսպիսով, Պիկեն բաց կթողնի «Ատլետիկ»-ի, «Մալագա»-ի, «Ատլետիկո»-ի և

0
20 Օգս 2015

«Բարսելոնան» այլևս նոր ձեռքբերումներ չի ունենա

Կատալոնական «Բարսելոնա»-ն չի պատրաստվում նոր հարձակվողի տրանսֆեր ձեռք բերել, տեղեկացնում է Sport.es-ը: Ըստ աղբյուրի` «կապտանռնագույններ»-ը կվաճառեն թիմի 28-ամյա իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»-ին 28 մլն եվրոյի դիմաց, որից հետո նոր հարձակվող չեն փնտրի: Կատալոնական ակումբն այս ամառ չի կարող հայտավորել ֆուտբոլիստի, և, ամենայն հավանականությամբ, նորեկներ թիմում չեն լինի:

0
20 Օգս 2015

Պաշտոնական․ Պեդրոն տեղափոխվեց «Չելսի»

Լոնդոնի «Չելսի»-ն քիչ առաջ հայտարարեց կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերը գնելու մասին։ Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, «ազնվականներ»-ը Պեդրոյի տրանսֆերի դիմաց «Բարսելոնա»-ին վճարել են 30 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Պեդրոյի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։

0
19 Օգս 2015

Պիկեն որակազրկվեց 4 խաղով

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահապան կոմիտեն 4 խաղով որակազրկել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, գրում է AS-ը: Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը պատժվել է Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում ստացած կարմիր քարտի համար: Բարսելոնայում կայացած հանդիպման 55-րդ րոպեին Պիկեն վիրավորական արտահայտություն էր արել գլխավոր մրցավար Կարլոս Վելասկո Կարբալյոյի օգնականի հասցեին՝

0
18 Օգս 2015

Մեկ շաբաթվա ընթացքում Պեդրոն կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոն համաձայնության է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, տեղեկացնում է Sky Sports-ը: Ինչպես հաղորդում են անգլիական լրատվամիջոցները, «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը ժամանել է Բարսելոնա, որտեղ հանդիպել է ակումբի և ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Ըստ աղբյուրի` Պեդրոն համաձայնեցրել է իր պայմանագրի կետերն անգլիական ակումբի հետ:

0
18 Օգս 2015

Պիկեն կորակազրկվի 4-ից 12 հանդիպումով

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն կորակազրկվի 4-ից 12 հանդիպումով, տեղեկացնում է Eurosport-ը: Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում Պիկեն 55-րդ րոպեին անվայել խոսքերով վիրավորել է եզրային մրցավարին, որից հետո հեռացվել է խաղադաշտից:

0