27 Ապր 2016

Տիագո Սիլվան ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան շատ է ցանկանում կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»,- տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն: Աղբյուրի համաձայն՝ այդ մասին հայտնել են ֆուտբոլիստի մտերիմները: Կատալոնական ակումբը մի քանի անգամ փորձել է ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի նախկին ավագին, սակայն Սիլվան մինչ այդ նախընտրում էր մնալ Փարիզում: Ավելի վաղ հաղորդվում

0
26 Ապր 2016

«Բարսելոնան» կբարձրացնի Սուարեսի աշխատավարձը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը դիտարկում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իր պայմանագրի կետերի թարմացման տարբերակները,- տեղեկացնում է Armsport-ը՝ հղում անելով Sport.es-ին: Ներկա պահին Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողի տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 10 մլն եվրո: Անձամբ Սուարեսը վստահ է, որ ընթացիկ առաջնության արդյունքները խթան կհանդիսանան իր աշխատավարձի բարձրացման հարցում:

0