Լրահոս

Լիոնել Մեսսին հերքում է

«Ոսկե Գնդակի » հանձնման  արարողությունից առաջ կատալոնական «Բարսելոնայի»  և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է մրցանակաբաշխության մասին:

— Անկեղծ ասած՝  հոգնել եմ լսել իրականությանը չհամապատասխանող լուրերը: Շշուկներ կային, որ ես պետք է տեղափոխվեմ «Չելսի» կամ «Մանեչսթեր Սիթի»: Կարող եմ ասել, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Ցանկանում եմ հայտարարել, որ ես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ եմ և չեմ պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել:

Զգում եմ, որ մարդկանց դուր է եկել «Մունդիալ-2014»-ը: Արգենտինայի ազգային հավաքականն այդ մրցաշարում գրեթե խնդիրներ չունեցավ: Ամեն ինչ շատ լավ էր, բացառությամբ Գերմանիայի ազգային հավաքականի դեմ հանդիպման:

Այո, բոլորս էլ ցանկանում ենք հաղթել մրցաշարերում: Ինչ վերաբերում է «Ոսկե Գնդակին», ապա ես իրատեսորեն եմ մոտենում  մրցանակաբաշխությանը:

Գիտեմ, որ հաղթելու հնարավորությունս քիչ է: Կարող եմ նշել, որ Նոյերը և Ռոնալդուն հիանալի մրցաշրջան են անցկացրել,- հայտարարել է Մեսսին:

Մեկնաբանություններ

Previous post

«Ոսկե գնդակ». Հենց հիմա (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Next post

Բուսկետս. Մենք լավ հարաբերությունների մեջ ենք Էնրիկեի հետ

Spartak Petrosyan

Spartak Petrosyan