ԼրահոսՄամլո ասուլիսներ

Աբիդալ. Վիլանովան ցանկանում էր ինձ պահել թիմում

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը, ով օրեր առաջ հայտարարել էր մարզական կարիերայի ավարտի մասին, ասել է, որ թիմի լուսահոգի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ցանկանում էր իրեն պահել թիմում:

-Վիլանովայի հետ կատարվածը շատերին հուզեց: Երկուսս էլ հիվանդ էինք (խմբ.- Աբիդալը լյարդի քաղցկեղ ուներ, Վիլանովան՝ հարականջային թքագեղձի): Կան մարդիկ, ովքեր հաղթահարում են այն, իսկ ոմանք պարտվում են պայքարում:

Վիլանովան ինձ համար կարևոր անձնավորություն էր, քանի սատարեց ինձ, երբ լրացավ ակումբի հետ պայմանագրիս ժամկետը: Վիլանովան ցանկանում էր, որ մնամ, բայց նրա խոսքը որոշիչ չէր,- Աբիդալի խոսքերը մեջբերում է AS-ը:

Մեկնաբանություններ

Previous post

Իվան Ռակիտիչ. Ցանկանում եմ դառնալ ՉԼ-ի հաղթող

Next post

Սուբիսարետան կարող է դառնալ «Բարսելոնայի» նախագահը

Arman Azizyan

Arman Azizyan