ԹիմԼրահոս

Աբիդալը պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ

Կատալոնական «Բարսելոնան» արդեն բանակցություններ է վարում Էրիկ Աբիդալի հետ:

Ֆրանսիացի եզրայինը, ով հանդես է գալիս հունական «Օլիմպիակոսում», կատալոնական ակումբին կմիանա 2015-ին: Նրա ներկայիս ակումբը երաշխավորում է, որ շուտով Աբիդալը խաղակոշիկները կկախի մեխից: Ինչպես հայտնում է Ռադիո «Մոնտե-Կարլոն», կողմերը բանակցում են պայմանագրի շտապ խզման համար, որն ավարտվում է միայն 2015-ի հոկտեմբերին:

Այսպիսով, Աբիդալի նոր պաշտոնը «Բարսելոնայում» կլինի աշխարհում ակումբի բոլոր դպրոցների տնօրենը: Այդ պաշտոնը զբաղեցնելու նպատակով Աբին Բարսելոնա կժամանի 2015-ի հունվարին:

Աղբյուր՝ Sport.es

Մեկնաբանություններ

Previous post

Մոնտոյայի գործակալի վճռական հայտարարությունը

Next post

Լուիս Էնրիկեն և Սերխիո Գոնսալեզը հանդիպել են դերբիից առաջ

Spartak Petrosyan

Spartak Petrosyan