Լրահոս

Ալվեսի հրաժեշտի նամակը Բարսելոնայի երկրպագուներին

«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսն ակումբից հեռանալու պաշտոնական հայտարարությունից հետո Ինստագրամի իր էջում հրաժեշտի նամակ է գրել «կապտանռնագույնների» երկրպագուներին:

«Մեկ ամսից կլարանա «Բարսելոնա» տեղափոխվելուս 8-րդ տարին: Այստեղ անցկացրած առաջինից մինչև վերջին օրը վայելել եմ ֆուտբոլը, իմ բախտը շատ է բերել:

Այստեղ «սեփական» խաղացող եմ դարձել: Պատիվ եմ ունեցել անհավանական տասնամյակում կրել աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբի խաղաշապիկը:

Ցանկանում եմ ձեզ ասել, որ որոշոել եմ նոր մարտահրավեր ընդունել, որովհետև յուրաքանչյուր փուլը հարկավոր է համապատասխան ժամանակ ավարտել: Եվ սա «Բարսելոնայում» իմ համար փուլի ավարտն է:

Հեռանում եմ, բայց անպայման կվերադառնամ, որովհետև հավատարիմ «կուլե» եմ դարձել»,- գրել է բրազիլացին:

Աղբյուրը՝ Armsport.am

Մեկնաբանություններ

Previous post

Լիվերպուլ-Բարսելոնա խաղի տոմսերը սպառվել են 4 ժամում

Next post

Մեսսիի հայր. Լիոնելը երբեք չի կարդում պայմանագրերը

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan