Լրահոս

Ալվեսը հաստատել է, որ տեղափոխվում է «Յուվենտուս»

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հաստատել է, որ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Թուրինի «Յուվենտուսում»,- տեղեկացնում է Armsport-ը:

«Այժմ չափազանց երջանիկ եմ: Շատ ուրախ եմ «Յուվենտուսին» միանալու համար: «Բարսելոնայի» հետ հաղթեցի հնարավոր ամեն բան ու վայելում էի ցանկացած րոպեն, սակայն փոփոխությունների ժամանակն է:

Ցանկանում եմ «Յուվենտուսի» հետ հաջողությունների հասնել Եվրոպայում»: Առաջիկա օրերին կլինեմ Թուրինում ու պայմանագիր կկնքեմ «Յուվենտուսի» հետ, սակայն դրա հետ մեկտեղ ընդմիշտ կմնամ «Բարսելոնայի» երկրպագու»,- Ալվեսի խոսքը մեջբերում է «Sport Italia»-ն:

«Բարսելոնայի» կազմում ավարտված մրցաշրջանում անցկացրած 48 խաղում բրազիլացին խփել է մեկ գոլ ու կատարել 8 արդյունավետ փոխանցում:

Մեկնաբանություններ

ST GALLEN, SWITZERLAND - MAY 29:  Marc Bartra of Spain walks onto the pitch before the kick-off of an international friendly match between Spain and Bosnia at the AFG Arena on May 29, 2016 in St Gallen, Switzerland.  (Photo by David Ramos/Getty Images)
Previous post

Պաշտոնական. Բարտրան կդառնա Բորուսիայի ֆուտբոլիստ

SCHRUNS, AUSTRIA - MAY 27:  Marc Bartra of Spain in action during a training session on May 27, 2016 in Schruns, Austria.  (Photo by David Ramos/Getty Images)
Next post

Բարտրան պայմանագիր կնքեց «Բորուսիայի» հետ (լուսանկար)

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan