ԹիմԼրահոս

Անդրես Ինիեստա. 2015-ին կփորձենք ամեն ինչ շտկել

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է հաջորդ տարվանից ունեցած իր սպասելիքների մասին, տեղեկացնում է Football Espana-ն:

-Եթե առաջ դրված խնդիրները չեն կատարվել, ապա չի կարելի դրական գնահատական տալ այդ տարվա, սակայն 2015-ին կփորձենք ամեն ինչ շտկել: Եթե խոսեմ իմ մասին, ապա ցանկանում եմ շարունակել հաճույք ստանալ ֆուտբոլից եւ օգնել «Բարսելոնային» լուծել խնդիրներ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա հպարտանալ թիմով:

Նշանակություն չեմ տալիս տարիքին: Կարեւորն այն է, թե ինչպես ես քեզ զգում: Վստահ եմ, որ լավագույն տարիներս դեռ առջեւում են: Հաջորդ տարին պետք է այս մեկից ավելի լավ անցկացնենք, եւ վստահ եմ, որ մեր թիմը պայքարելու է բոլոր տիտղոսների համար,- հայտարարել է Ինիեստան:

Մեկնաբանություններ

Previous post

«Բարսելոնայի» լավագույն 20 գոլերը (Տեսանյութ)

Next post

Բուսկետսը կմնա «Բարսելոնայում»

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan