ԲլոգԼրահոս

Անխուսափելի խնդիրներով. «Բարսելոնա»-«Լեւանտե»՝ 4:1 (Բլոգ+Ֆոտո+Վիդեո)

[Բլոգ]

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի շրջանակում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալել էր «Լեւանտեին»:

Լուիս Էնրիկեի թիմը անցկացրեց միջին որակի ու կարգի խաղ: Երկրորդ խաղն անընդմեջ կատալոնյան ակումբի հարձակման գծում չկա բավարար սրություն: Վատ էր որակը կիսապաշտպանությունում: Իվան Ռակիտիչը եւ Սերխիո Բուսկետսը չփայլեցին, իսկ Լեո Մեսսին ընդհանրապես իր վատագույն խաղերից մեկն անցկացրեց: Պաշտպանությունում զգոնությունը կորցրել էր Խավյեր Մասկերանոն, Ադրիանոյի ժամկետը վաղուց է անցել, իսկ Ալվեսը վնասվածքից հետո նոր է ապաքինվել ու համարենք, որ բավարար խաղ ցուցադրեց:

Իհարկե, վատը տեսնելով հանդերձ, չմոռանանք, որ այս ամենը կապված է թիմի շատ լուրջ խնդիրների հետ: Պահեստայինների նստարանը չափազանց կարճ է: Այնտեղ չկա որեւէ կիսապաշտպան, որը անհրաժեշտության դեպքում կկարողանա արժանիորեն փոխարինել Անդրես Ինյեստային կամ Իվան Ռակիտիչին: Նույնը նաեւ հարձակման գծում է: Մունիրն ու Սանդրոն ցույց տվեցին, որ իրենք ՄՍՆ-ից եւ ոչ մեկի փոխարեն խաղադաշտ դուրս գալով թարմ ուժից բացի ոչինչ չեն լինելու:  Մինչեւ ձմեռ այսպես էլ կշարունակենք, մի կերպ, հազիվհազ: Հետո կմիանա Արդա Թուրանը, ձեռք կբերենք եւս մեկ կիսապաշտպան ու հարձակվող, ամեն ինչ կընկնի տեղն ու RIP մրցակիցներ, իսկ մինչ այդ պետք է դիմանալ:

Անցնենք գնահատականներին.

Մարկ-Անդրե տեր Շտեգեն – Արտասովոր ոչինչ չարեց: Վստահ հանդիպում անցկացրեց: Գերմանացուն մնում է միայն պահել ստաբիլությունն ու պարզագույն սխալներ թույլ չտալ: 6 միավոր:

Ադրիանո Կոռեյա – Բրազիլացին իրեն վաղուց սպառել է: Նա «Բարսելոնայի» այս համակարգում անելիք չունի ու ամռանը, կարծում եմ, վերջապես կհեռանա: Գնահատականը՝ 6:

Խավյեր Մասկերանո  – Վերջին երկու տարիներին Մասկերանոյի վատագույն խաղերից մեկն էր: Չնայած այն հանգամանքին, որ փոխանցումների 99 տոկոսը ճշգրիտ էին, պաշտպանությունում թերանում էր: Մասկեն ստանում է գնահատականը:

Մարկ Բարտրա – Նա լավագույնն էր ամեն տեղ, ամենուր ու ամենքի հետ համեմատած: Նա այսօր գերազանցեց ողջ թիմին միասին վերցրած: Նա հիմնական կազմում խաղալու համար ամեն ինչ անում է: Բարտրան այս խաղում անկրկնելի էր: Մարկ՝ 10 միավոր:

Դանի Ալվես – Վնասվածքից հետո նոր է շարք վերադարձել: Նորմալ հանդիպում անցկացրեց: Արտասովոր ոչինչ չարեց: Գրոհներին միանում էր, ինչպես միշտ, փորձում էր ակտիվ պահել մրցակցի պաշտպանության ձախ եզրը: 6.5 միավոր:

Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ – Արտասովոր ոչինչ չկար: Ընդհանրապես, խորվաթ ֆուտբոլիստը լավ մարզավիճակում չէ: Իվանը խաղի ընթացքում կատարել է ընդամենը 80 փոխանցում, որոնցից 78-ը եղել են ճշգրիտ: Չավին, օրինակ, մեկ խաղում կարող էր երեք անգամ ավելի փոխանցում կատարել: Բուսկետսն էլ կիսապաշտպանության հենակետային գոտին էր փորձում փակել ու լուրջ խնդիրներ առանձնապես չեղան: Բայց մրցակիցը կարողանում էր արագ հակագրոհներ կազմակերպել ու մոտենալ մեր դարպասին: Երկուսին էլ՝ միավոր:

Սանդրո Ռամիրես, Մունիր Էլ Հադադի – Անկեղծ ասած,  այս երիտասարդների մասին խոսել դեռ չեմ ցանկանում: Ժամանակ կունենան, կբացվեն, նոր կխոսենք նրանց պոտենցիալի մասին: Այսօրվա խաղում երկուսին էլ միավոր:

Նեյմար Ժունիոր – Վատ չխաղաց: Գոհ եմ: Ավելին կարող է, բայց այս անգամ ստացվեց սավոկին:)) Գոլը համառության շնորհիվ խփեց, լավ համագործակցեց Լեոյի հետ: Արդյունքում՝ միավոր:

Լիոնել Մեսսի – «Մեսսին 11 մետրանոց չիրացնելով դարձավ «սովորական մա՞րդ»: Նա երկու գոլ ու մեկ գոլային փոխանցում կատարեց: Դա այնքան էլ մարդկային չէ»,-խաղից հետո նշել էր Էնրիկեն: Իմ կարծիքով՝ Մեսսին չափազանց վատ խաղաց: Անփույթ էր ու անլուրջ: Փոխանցումները լավը չէին, ինքն էլ կիսապաշտպանությունում էր գործում: Արդյունքում հարձակումը տուժում էր, իսկ նա աչքի չէր ընկնում: Ընդհանուր առմամբ՝ նրա խաղը չստացվեց: 11 մետրանոց էլ չիրացրեց: Մեսսի՝ 7.5 միավոր:

Այսպիսով, մենք վստահորեն գլխավորում ենք մրցաշարային աղյուսակն ու վերջապես կարողացանք գոլեր խփել: Այնուամենայնիվ, եթե ստացվի ունեցած ֆուտբոլիստներով ցուցադրել ստաբիլ ֆուտբոլ, ապա ձմեռային ընդմիջմանը կգնանք լավ արդյունքներով: Հաջորդ խաղը Վիգոյում է՝ «Սելտայի» դեմ: Ծանրագույն խաղում պետք է միայն երեք միավոր, ինչի համար էլ մերոնք պայքարելու են:

[Ֆոտոշարք]

[Տեսանյութեր]

Վերջն էլ ավանդական՝ Visca Barca y Visca Catalunya !!!

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

1280X720-LLIGA_MOD_PARTIT-NOTICIA-ID.v1442775538
Previous post

Լա Լիգա. 4-րդ տուր. «Բարսելոնա»-«Լևանտե»՝ 4:1 (Տեսանյութ, նկարներ)

Lionel Messi
Next post

Համեստ Մեսսին նույնպես կարող է տաքանալ (Տեսանյութ)

Spartak Petrosyan

Spartak Petrosyan