ԹիմԼրահոս

Առաջին Էլ Կլասիկոն` նոյեմբերին

Հայնի է Իսպանիայի առաջնության 2015/16թթ մրցաշրջանի խաղացանկը, տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի արքայական միության պաշտոնական կայքը։

Առաջին տուրում գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնան» Բիլբաոյում ուժերն է չափելու «Ատլետիկի» հետ։ Առաջին տուրը մեկնարկելու է օգոստոսի 22-ին։ Բացի այդ, «Բարսելոնան» ու «Ատլետիկն» Իսպանիայի սուպերգավաթի համար պայքարելու են օգոստոսի 14-ին (Բիլբաոյում) և օգոստոսի 17-ին (Բարսելոնայում)։

Մադրիդի «Ռեալն» առաջին տուրում արտագնա խաղում ուժերն է չափելու Խիխոնի «Սպորտինգի» հետ, իսկ «Ատլետիկոն» ընդունելու է «Լաս-Պալմասին»։

Առաջին «Էլ կլասիկոն» կայանալու է նոյեմբերի 8-ին՝ Մադրիդում։ «Բարսելոնա»-ի հարկի տակ կայանալիք դիմակայությունը տեղի է ունենալու 2016թ․ ապրիլի 3-ին։

Մեկնաբանություններ

1417886577_messi_06122014
Previous post

Ֆիլմ «Մեսսի». Թարգմանված ռուսերեն

FC_Barcelona_Galaxy_Soccer-09d64_20150722060744-088-kzsF--911x683@MundoDeportivo-Web
Next post

Սուարեսը և փոքրիկ երկրպագուն

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan