ԲլոգԼրահոս

«Արսենալյան սինդրոմը». «Բարսելոնա»-«Լաս Պալմաս»՝ 2:1 (Բլոգ+Ֆոտո+Վիդեո)

Իսպանիայի առաջնության վեցերորդ տուրը մեզ համար չափազանց անհաջող ստացվեց:

Պրիմերայում Կանարյան կղզիների միակ ներկայացուցիչը պաշտոնական այցով ժամանել էր Կատալոնիա, որտեղ բարդագույն քննություն պետք է հանձներ «Բարսելոնային»: Ինչպես հետագայում պարզվեց, «Լաս Պալմասի» ֆուտբոլիստները լիկվիդ մնացին:

Խաղից առաջ, իհարկե, ակնկալիքները շատ մեծ էին, բայց ամեն ինչ կտրուկ փոխվեց:  Շտեգենը — Ադրիանոն, Բարտրան, Պիկեն, Ռոբերտոն — Բուսկետսը, Մասկերանոն, Ռակիտիչը — Մեսսին, Նեյմարը եւ Սուարեսը դուրս էին եկել խաղադաշտ երկրպագուներին երջանիկ 90 րոպե պարգեւելու համար: Էնրիկեի թիմը արդեն արթնանում էր, Լեո Մեսսին գնդակը ստացել էր ու ցանկանում էր բացել հաշիվը, բայց…

… ինչեւէ: Կանարյան կղզիներից եկած չոբանները մոտ էին նաեւ Սուարեսին ու Մասկերանոյին լուրջ վնասվածքներ հասցնելուն, բայց բախտն այդ հարցում ժպտաց մեզ: Թիմը այս մրցաշրջանում տառապում է «Արսենալյան սինդրոմով»: Ասել է, թե վնասվածքները պարզապես հետապնդում են մեզ: Մնում է ձմռանը ամեն ինչ վերանա ու երկրորդ շրջանում լիարժեք թիմով լինենք:

Մեսսին ութ խաղ բաց կթողնի ու ամեն ինչ ավելի ծանր է դառնում:

CP2cIFoUkAAlnyr

Հիմա մի փոքր անդրադարձ  Լեոյի վնասվածքին: Արգենտինացու վրա թիմը կառուցվում էր եւ նա էլ իր խաղը կառուցում էր թիմի վրա: Մեր հաղթաթուղթն արդեն երկար տարիներ հենց դա է: Լեոյի բացակայությամբ մենք զրկվում ենք բազմաթիվ անկասելի ու անսպասելի գրոհներից, ֆանտաստիկ փոխանցումներից, հանդիպման ելքը միայնակ վճռող այլմոլորակային էակից, բայց մյուս կողմից՝ իրեն լիովին դրսեւորելու շանս է ստանում Նեյմարը: Հիմա իսկական ժամանակն է ապացուցել ողջ աշխարհին, որ մենք թիմ ենք, մեկ բռունցք, ակումբ, ավելին, քան ակումբ: Ցուցադրել ֆուտբոլ առանց այլմոլորակայինի, խաղալ երկրայինների դեմ հավասարը հավասարի պես ու էլի գերազանցել նրանց: Մնալ հզոր ու անպարտելի: Դժվար է, համաձայն եմ, շատ դժվար է, բայց մենք կարող ենք հաղթահարել այդ բարդությունները: Խաղացանկը ողբերգական չէ ու անգամ այսպես՝ երկու կիսապաշտպանով ու երկու հարձակվողով էլ կարող ենք պատվով դուրս գալ: Պետք է հավատալ ու պայքարել մինչեւ վերջ: #AnimoLeo

Իսկ հիմա ֆուտբոլիստների գնահատականները.

Մարկ-Անդրե Տեր Շտեգեն — Գերմանացուն թուղթ ու գիր են արել: Անթերի խաղ անցկացրեց, չսխալվեց ոչ մի տեղ, իսկ գոլի ժամանակ ճիշտ դիրք էր ընտրել, արդեն նետվել էր գնդակը որսալու, բայց գնդակի ճանապարհին հայտնվեց Պիկեի ոտքն ու հիասթափեցրեց Մարկին: Իսկ նա այնքան էր ցանկանում վերջապես անառիկ պահել սեփական դարպասը ու գոլից հետո այնքան տխուր էր, որ ուղղակի մեղադրել նրան անկարելի է: միավոր:

2015-09-26_BARCELONA-LAS_PALMAS_12-Optimized.v1443280022

Ադրիանո Կոռեյա — Բրազիլացին արտասովոր ոչինչ չարեց: Խաղաց այնքան վատ, որքան միշտ կարողանում է: Որոշել եմ չմեկնաբանել նրա ցուցադրած ֆուտբոլը: 6:

Մարկ Բարտրա — Իսպանացին այսօր կրկին ցույց տվեց, որ մեկնարկային կազմում խաղալու իրավունք ունի ու դա վաստակել է: 3 հաղթանակ օդային պայքարում, գրոհի 6 կասեցում, փոխանցումների 91 տոկոս ճշգրտություն: Բարտրային այսուհետ կարելի է կոչել «կռասավչիկ»՝ բոլոր առումներով: Նա ստանում է 8.5 գնահատականը:

Ժերար Պիկե — Վատ չխաղաց, բայց չփայլեց էլ: Պաշտպանությունում խոցելի տեղեր կային, ու սխալվում էր նաեւ նա: Դիրքի ընտրության հարցում մեկ-երկու դրվագում թերացավ, գնդակն էլ հենց նրա ոտքի պատճառով հայտնվեց դարպասում, բայց, իհարկե, ոչ միտումնավոր:  7.5:

Սերխի Ռոբերտո — Անտաղանդ կիսապաշտպանը, որը «խաղում» էր «Սելտայի» դեմ, փայլեց «Լաս Պալմասի» դեմ: 5 անգամ դիմել է դրիբլինգի, հաղթել է երկու օդային պայքարում, 4 անգամ խլել է գնդակը մրցակցից՝ կասեցնելով գրոհը եզրում, փոխանցումների 84 տոկոս ճշգրտություն եւ գոլային փոխանցում: Այս խաղում ամենաշատը Ռոբերտոն աշխատեց: Կիսապաշտպան Ռոբերտոյին քննադատել պետք է, իսկ աջ պաշտպան Ռոբերտոյին պետք է գովաբանել: Այսօր նա ստանում է 9.5 միավոր:

Խավյեր Մասկերանո — Լավ մարզավիճակում չէ: Սխալվում է: Գոլ նվիրեց, թերանում էր: Կարելի է ասել, վատագույններից էր դաշտում: Այս խաղում նա արժանանում է գնահատականին:

Իվան Ռակիտիչ — Միջին կարգի, պասիվ ֆուտբոլ խաղաց խորվաթը: Պետք է ավելին անել, պետք է ուշքի գալ, սթափվել: Հիմա իսկական ժամանակն է դառնալ երկրորդ Չավին: Վամոս Իվան, վամո՜ս: Այս անգամ՝ ընդամենը 6:

Սերխիո Բուսկետս — Ու ողջ խաղի ընթացքում սպասում էի այն պահին, երբ գալու եմ տուն, նստեմ համակարգչի առաջ, սկսեմ գրել հերթական բլոգս, հասնեմ Բուսիին ու գտնեմ այն բոլոր բառերը, որոնցով կարտահայտեմ հիացմունքս այսօր ցուցադրած նրա խաղի մասին: Սերխիոն այսօր իրեն վստահ էր զգում դաշտում: Զգացվում էր, որ Մասկերանոյի ներկայությունը հենակետային գոտում ապահովագրել է Բուսիին ու նա խաղում էր հենց նոր վանդակից բաց թողնված աղավնու նման: Ազատությամբ լցված իսպանացին իր խելացի խաղով փակում էր կենտրոնը, գրոհում, դրիբլինգի էր դիմում իրեն բնորոշ ձեւով, կասեցնում գրոհներն ու ամեն ինչ այնքան լավ էր անում: Իսկ այն պահին, երբ կարող էր գոլ խփել, այնքա՜ն գրագետ ու այնքա՜ն տպավորիչ բաց թողեց գնդակը, որ քիչ էր մնում սեր խոստովանեի նրա ցուցադրած ֆուտբոլին (իրեն, կարծում եմ, պետք չէ): Խաղացող-մարզիչն այս խաղում արժանի է գնահատականին:

2015-09-26_BARCELONA-LAS_PALMAS_03-Optimized.v1443279986

Մունիր Էլ-Հադադի — Չլիներ գոլային փոխանցումը, պատրաստվում էի անբավարար գնահատական դնել նրա անվան դիմաց: Եթե չեք հասկանում նման դիրքորոշումս, ապա կարող եք նայել նրա խաղը նորից ու տեսնել նրա վիճակագրությունը: միավոր:

Նեյմար Ժունիոր դա Սիլվա — Ազատություն էր ստացել Նեյմարը: Առաջատարը թիմում հենց բրազիլացին էր: Գրոհներ էր կազմակերպում, մեկ-երկու անթերի փոխանցումներ կատարեց: Դաշտում երկրորդ Մեսսին էր: Գտել է իր ֆուտբոլն ու փայլում է: Եվ բոլորովին կապ չունի, որ գոլ խփեց ու վրիպեց տասնմեկ մետրից: Նա է մեր թիմի ապագան, նա է մեր հույսն ու Լեոյին փոխարինողը: Հիմա հիանալի շանս ունի փայլելու ու թիմի առաջատարի դերն ամբողջությամբ ստանձնելու: 8.5 միավոր:

Լուիս Սուարես — Հինգ հարված, երկու գոլ: Դեղին քարտ, 84 տոկոս ճշգրտություն փոխանցում կատարելիս: Հաղթանակ պարգեւեց, բայց չփայլեց: Երկու գոլ կարող էր նվիրել Նեյմարին, բայց վատ փոխանցում կատարեց: Իհարկե, խփած գոլերն էլ արժանի են ծափահարությունների: Այս անգամ ստանում է գնահատականը:

CP2RvbuWgAAjMau

Իսկ վերջում հաղթեց ընկերությունը 🙂

CP114VLWwAAPUHH

Առաջարկում եմ դիտել խաղի բոլոր գոլերը:

 

Վերջն էլ ավանդական՝ Visca Barca, Visca Catalunya !

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

Previous post

Տեսա՞ր ինչ եղավ...

Next post

Գլուխկոտրուկ՝ Կատալոնիայի մայրաքաղաքում

Spartak Petrosyan

Spartak Petrosyan