ԲլոգԼրահոս

Աթլետներ՝ բռնվե՛ք. «Բարսելոնա»-«Էլչե»՝ 5-0

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղի շրջանակներում ընդունել էր «Էլչեին»:

Շտեգենը, Ալբան, Բարտրան, Պիկեն, Ալվեսը, Ռոբերտոն, Ռակիտիչը, Մասկերանոն, Մեսսին, Նեյմարը եւ Սուարեսը այսօր խաղադաշտ էին դուրս եկել միայն հաղթանակի համար: Մրցակցին ողջ խաղի ընթացքում այդպես էլ գոլ խփելու հնարավորություն չտալով՝ «Էլչեից« էլ բան չմնաց:

Խաղի հաշիվ բացել հաջողվեց միայն 35-րդ րոպեին, բայց դե հետո արդեն սովորություն դարձավ գոլ խփելը: Մեսսիի, Ռոբերտոյի եւ Սուարեսի կոմբինացիան եզրափակեց Ժունիորը՝ 1-0: Եվ մինչ մրցակիցը ուշքի էր գալիս՝  ուղիղ 5 րոպե անց Լուիս Սուարեսը հիշեցրեց իր բարձր անհատական հատկանիշների մասին եւ գնդակն արդեն երկրորդ անգամ Տիտոնի ցանցում էր: Պրոգրեսիայի համաչափությունը պահպանվեց նաեւ, երբ ՊԵՍՍԻՆ 45-րդ րոպեին Նեյմարի վաստակած 11 մետրանոցն անվրեպ իրացրեց:

B63HrwRCcAEcHWm

Խաղը վերսկսվեց այնպես, ինչպես ավարտվել էր՝ 56-րդ րոպեին Պրոֆեսոր Մեսսին շքեղ փոխանցումով գնդակը մատուցեց Ժորդի Ալբային, ով սառնասրտությամբ փայլեց՝ 4-0: Դե հրավառությունն էլ փակեց նա, ով սկսել էր: Նեյմար Ժունիորի հեռահար հարվածը 60-րդ րոպեին ամրագրեց խաղի վերջնական հաշիվը՝ 5 եւ ոչ մի բան:

Այսօր, իհարկե, մրցակիցն ուժեղներից չէր եւ պայքար էլ չստացվեց, սակայն խաղն ինձ հիշեցրեց «Պեպի Բարսային»: Լեոյի ֆանտաստիկ փոխանցումները, Նեյմարի եւ Սուարեսի գեղեցիկ դրիբլինգը խաղը կատարյալ էին դարձնում:  Խաղում նկատվեց կազմակերպվածություն, միտք, ձեռագիր, որը մենք ցանկանում ենք ու պարտավոր ենք տեսնել կիրակի օրը: Մրցակիցն ահեղ «Ատլետիկոն» է:

Ig-wvUTYlq4

Գնահատականներին անցնենք.

Մարկ-Անդրե տեր Շտեգեն – Նրա մասին այսօր խոսելու ոչինչ չկա: Շտեգենը կարող էր գիրք ընթերցել խաղի ժամանակ կամ գիրք գրել, միեւնույնն է, խանգարող չկար: Շտեգեն՝ 7:

Դանի Ալվես – Դանին այսօր վատ չխաղաց: Իր գործը կատարեց այնպես, ինչպետ պետք էր: Չի կարելի ասել որ ամեն ինչ անթերի էր, բայց  վատ էլ չէր՝ 7.5 միավոր:

Մարկ Բարտրա, Ժերար Պիկե – Տղաները Շտեգենին կարող էին ընկերակցել: Անելիք  կրկին չկար: Կենտրոնական պաշտպանների զույգը ստանում է 7.5 միավոր:

Ժորդի Ալբա – Երբեք չեմ հոգնի կրկնելուց, որ նա լավագույն ձախ պաշտպանն է աշխարհում: Ալբան այսօր փայլեց այնպես, ինչպես գրեթե միշտ: Իսպանացի ճեպընթացը ստանում է 9 գնահատականը:

B63D2dKCAAAm91w

Խավյեր Մասկերանո – Իր հարազատ դիրքում, անսասան ու կայուն: Աշխատեց 90 րոպե Մասկեն: Այսօր կարծես ասելու բան շատ չկա: Մասկե՝ 8:

Իվան Ռակիտիչ – Խաղից դուրս էր մնացել Ռակիտիչը: Խորվաթ կիսապաշտպանը այդպես էլ չգոհացրեց եւ ակնհայտ վատ հանդիպում անցկացրեց: Խաղադաշտը տեսնում եւ զգում է անկրկնելի, սակայն այսօր մենք իրական Ռակիին չտեսանք: Իվանը 6.5  գնահատականն է ստանում:

Սերխի Ռոբերտո – Երիտասարդին վստահել արդեն պետք է: Վատ չխաղաց:  Աշխատեց եւ օգտակար եղավ իր թիմին, նաեւ գոլային պահին մասնակից եղավ: Տատա Մարտինոյի «սիրելի» ֆուտբոլիստին տալիս ենք միավոր:

Մ Ս  Ն – Թույլ տվեք վերջում էլ պարզապես գոհ լինենք խաղից: Մեսսիի, Նեյմարի եւ Սուարեսի խաղն այսօր շքեղ էր:  9,5: 

Պեդրո, Սամպեր, Ադրիանո՝ ա/գ:

 

Այսօր հաղթեցինք, իսկ կիրակի մեզ դժվարին փորձություն է սպասվում, որտեղ օդի ու ջրի պես հաղթանակ է պետք: «Աթլետները» գալու են Կատալոնիայի մայրաքաղաք՝ միմիայն պարտվելու:

Վերջում էլ վայելեք հանդիպման բոլոր գոլերը:

 

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

B0EvFXPCUAAyegz
Previous post

«Բարսելոնա»-«Էլչե». Հայտնի է կատալոնացիների մեկնարկային կազմը

1027889-16574852-640-360
Next post

Պելեգրինին կարող է գլխավորել «Բարսելոնան»

Spartak Petrosyan

Spartak Petrosyan