03 Հնս 2016

Ալվեսի հրաժեշտի նամակը Բարսելոնայի երկրպագուներին

«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսն ակումբից հեռանալու պաշտոնական հայտարարությունից հետո Ինստագրամի իր էջում հրաժեշտի նամակ է գրել «կապտանռնագույնների» երկրպագուներին: «Մեկ ամսից կլարանա «Բարսելոնա» տեղափոխվելուս 8-րդ տարին: Այստեղ անցկացրած առաջինից մինչև վերջին օրը վայելել եմ ֆուտբոլը, իմ բախտը շատ է բերել: Այստեղ «սեփական» խաղացող եմ դարձել: Պատիվ եմ ունեցել անհավանական տասնամյակում կրել

0
03 Հնս 2016

Լիվերպուլ-Բարսելոնա խաղի տոմսերը սպառվել են 4 ժամում

Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում Լիվերպուլի ու Բարսելոնայի միջև նախատեսված ընկերական հանդիպման տոմսերը 4 ժամում սպառվել են,- հայտնում է «Liverpool Echo»-ն: Օգոստոսի 6-ին «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք խաղի տոմսերը վաճառքի էին հայնվել այսօր առավոտյան: Տոմսերի գներն էին 26 ֆունտ մեծահասակների և 15 ֆունտ երեխաների համար, սակայն այժմ արդեն վաճառքն ավարտված է:

0
03 Հնս 2016

Դանի Ալվեսի վիճակագրական տվյալները «Բարսելոնայում»

Հայտնի է, որ «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը պաշտոնապես լքում է կատալոնական ակումբը: Բրազիլացին, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Յուվենտուսում»: 33-ամյա ֆուտբոլիստի հեռանալու կապակցությամբ BarcaStat թվիթերյան էջը ներկայացրել է «կապտանռնագույնների» կազմում նրա մի շարք ուշագրավ վիճակագրական տվյալներ: Աջ պաշտպանն 2008 թվականի ամռանը տեղափոխվելով «Բարսելոնա», այս ընթացքում մասնակցել է 391 խաղի, որոնցում

0
22 Մյս 2016

Իսպանիայի Գավաթ. Եզրափակիչ. «Բարսելոնա»-«Սեւիլյա». Մեկնարկային կազմեր

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում «Բարսելոնան» «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կընդունի «Սեւիլյային»: Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը. «Բարսելոնա». Տեր Ստեգեն, Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Ալվես, Ինիեստա, Սուարես, Մեսսի, Նեյմար, Մասկերանո, Ալբա «Սեւիլյա». Ռիկո, Էսկուդերո, Ռամիր, Կարիսու, Մարիանո, Կրիխովյակ, Իբորա, Բանեգա, Վիտոլո, Կոկե, Գամեյրո Հավելենք, որ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին:

0
18 Մյս 2016

Sport. Nike-ը «Բարսելոնային» տարեկան ռեկորդային գումար կվճարի

Կատալոնական «Բարսելոնան» նոր պայմանագիր կկնքի տեխնիկական հովանավոր Nike ընկերության հետ,- տեղեկացնում է ArmSport-ը՝ հղում անելով Sport.es-ին: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտակա շաբաթների ընթացքում: Ըստ նոր պայմանագրի՝ Nike ընկերությունը «Բարսելոնային» կվճարի տարեկան 100 մլն եվրո, որը ռեկորդային է տեխնիկական հովանավորների շրջանում: Այսպիսով, «Բարսելոնան» կշրջանցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որին Adidas-ը վճարում է

0
18 Մյս 2016

Դանի Ալվեսը, ամենայն հավանականությամբ, կմնա «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հաջորդ մրցաշրջանում էլ հանդես կգա «կապտանռնագույնների» կազմում,- տեղեկացնում է Armsport-ը՝ հղում անելով Sport.es-ին: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը մոտ էր մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբից հեռանալուն, սակայն գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նրան համոզել է մնալ: Ալվեսը երկարաձգել է պայմանագիրը մինչեւ 2017 թվականը՝ չնայած չինական ակումբների կողմից

0
26 Ապր 2016

«Բարսելոնան» կբարձրացնի Սուարեսի աշխատավարձը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը դիտարկում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իր պայմանագրի կետերի թարմացման տարբերակները,- տեղեկացնում է Armsport-ը՝ հղում անելով Sport.es-ին: Ներկա պահին Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողի տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 10 մլն եվրո: Անձամբ Սուարեսը վստահ է, որ ընթացիկ առաջնության արդյունքները խթան կհանդիսանան իր աշխատավարձի բարձրացման հարցում:

0
29 Փտր 2016

«Բարսելոնա»-«Սևիլյա»` 2:1. Կամային հաղթանակ «Նոու Կամպում»

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Սևիլյային»: Լուիս Էնրիկեի սաները 2015 թվականի հոկտեմբերին «Սևիլյայից» կրած պարտությունից հետո կարողացան ռևանշի հասնել մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով: Հանդիպման ընթացքում աչքի ընկան Լիոնել Մեսսին և Խերարդ Պիկեն: Հյուրերի կազմից գոլի հեղինակ դարձավ Վիտոլոն: Այսպիսով, այս հաղթանակից հետո «Բարսելոնան» իր

0
28 Փտր 2016

«Բարսելոնա»-«Սևիլյա». ՈւՂԻՂ (23:30-ից)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Սևիլյային»: Մարզադաշտը` «Կամպ Նոու» (Բարսելոնա) Գլխավոր մրցավարը` Սանտիագո Հայմե Լատրե Օգնականներ` Խորխե Բուենո Մատեո, Ֆերնանդո Տրեկակո Էսկաբոսա և Սեսար Սոտո Գրադո Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին: Հանդիպումը դիտելու համար սեղմեք այստեղ Մրցող թիմերի միջև կայացած վերջին հանդիպումը տեղի է ունեցել

0
28 Փտր 2016

Սերխիո Բուսկետսը՝ անգլիական գրանդների ու ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում

Կատալանոկան «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը թիմի հետ որքան հնարավոր է շուտ: Ֆուտբոլիստն ակնկալում է, որ մինչև ամառ նոր պայմանագիր է կնքելու «Բարսելոնայի» հետ բարձր աշխատավարձի չափով: Ակումբի ղեկավարությունն արդեն խոստացել է Բուսկետսին, որ նա լինելու է թիմի 3 ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը՝ գրում է իսպանական

0