12 Մյս 2016

ՄԱՍԿԵՐԱՆՈՆ ՆԵՅՄԱՐԻՆ. ԲԱՎԱԿԱՆ Է ԵՍԱՍԵՐ ԼԻՆԵՍ, ՄԻ ՔԻՉ ՄՏԱԾԻՐ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՄԱՍԻՆ

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոն բրազիլացի հարձակվող Նեյմարին մեղադրել է եսասիրության մեջ,- տեղեկացնում է «Catalunya Radio»-ն: Նա կարծում է, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը միշտ չէ գործում թիմի շահերից: «Բավական է այսքան եսասեր լինես ու մի քիչ մտածիր «Բարսելոնայի» մասին»,- ասել է Մասկերանոն թիմակցին: Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնա» է տեղափոխվել 2013 թվականի ամռանը:

0
08 Մյս 2016

ԲԱՐՏՈՒՄԵՈՒ. ՉԵՆՔ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԳՎԱՐԴԻՈԼԱՆ ԿՑԱՆԿԱՆԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտումեուն խոսել է Խոսեպ Գվարդիոլայի մասին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է անգլիական «Մանչեսթեր Սիթին»: «Պեպը հանճար է, ով ցանկանում է փոփոխություններ մտցնել «Մանչեսթեր Սիթիում»: Ուրախ եմ Չիկի Բեգիրիստայնի համար, ով երկար տարիներ աշխատել է «Բարսելոնայում»: Նա եւ Գվարդիոլան մասնագիտական փայլուն զույգ կկազմեն: Չենք կարծում, որ

0
08 Մյս 2016

ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ԲԱՑ ԿԹՈՂՆԻ ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ ԴԵՐԲԻՆ

«Բարսելոնան» շարունակում է նախապատրաստվել Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ հանդիպումը: Ընդհանուր խմբի հետ այսօրվա մարզմանը չի մասնակցել դարպասապահ Կլաուդիո Բրավոն, ով բաց կթողնի առաջիկա հանդիպումը,- հայտնում է «El Mundo Deportivo»-ն: Նշենք, որ ընդհանուր խմբի հետ է մարզվել կատակոնական թիմի պաշտպան Ժերեմի Մատյոն: «Բարսելոնա» — «Էսպանյոլ» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 8-ին: armsport.am

0
06 Մյս 2016

ՄԵՍՍԻՆ ՄԱՐԶՎԵԼ Է ՆԱԵՒ ԹԻՄԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին թիմային մարզումներից զատ նաև անհատական պարապմունքներ է անկացրել: «Marca»-ն հայտնում է, որ արգենտինացին ցանկանում է լավագույնս նախապատրաստվել Պրիմերայի 37-րդ տուրում «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը: Կատալոնական դերբին կկայանա մայիսի 8-ին: armsport.am

0
04 Մյս 2016

ՌՈՆԱԼԴՈ. ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ՆԵՅՄԱՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՊՍԺ

Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն վստահ է, որ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը չի հեռանա այդ ակումբից: Ավելի վաղ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ բրազիլացին կարող էր դիտարկել ֆրանսիական ՊՍԺ-ի առաջարկը, եթե փարիզցիները համաձայնության գան «կապտանռնագույնների» հետ: «Իհարկե, Նեյմարը կմնա «Բարսելոնայում»: Չեմ կարծում, որ նա կհեռանա թիմից: Նա իրեն

0
04 Մյս 2016

ՏԵՐ ՇՏԵԳԵՆԸ ԵՒ ԲՐԱՎՈՆ ՉԵՆ ՀԵՌԱՆԱ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՑ

Կատալոնական «Բարսելոնայի» չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոն եւ գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենը մտադիր չեն մրցաշրջանի ավարտից հետո փոխել ակումբային գրանցումը,- տեղեկացնում է Sport.es-ը: Աղբյուրի համաձայն՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը որոշել է մնալ Բարսելոնայում ու հիմնական կազմում տեղ գրավելու համար պայքարել Բրավոյի հետ: Տեր Շտեգենը տեղեկացրել է, որ պատրաստվում է կարիերան շարունակել «կապտանռնագույնների» կազմում: armsport.am

0
03 Մյս 2016

ՖԱԲՐԵԳԱՍ. ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄԱԿԻՑՆԵՐՍ ԷԻՆ ՉԱՎԻՆ ՈՒ ԻՆՅԵՍՏԱՆ

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է իր լավագույն թիմակիցների մասին: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ընտրել է Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ժիլբերտո Սիլվային ու ֆրանսիացի Մատյո Ֆլամինիին: «Մի քանի մրցաշրջան եմ անցկացրել Ֆլամինիի հետ, նա ինձ լավ էր աջակցում, փակում էր ազատ գոտիները: Չավիի ու Ինյեստայի հետ համագործակցությունը գերազանց է նայվում,

0
02 Մյս 2016

ՉԱՎԻ. ԿԱՄՊ ՆՈՈՒՈՒՄ ՌԵԱԼԸ ԽԱՂՈՒՄ ԷՐ ՓՈՔՐ ԹԻՄԻ ՆՄԱՆ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակը «Կլասիկոյում» (2:1): «Կամպ Նոուում» «Ռեալը» խաղում էր փոքր թիմի պես: «Բարսելոնան» ու «Ռեալը» պետք է ունեն սեփական ոճը եւ պարտադրեն այն մրցակցին: Նման մեծ ակումբները չպետք է հանդես գա «Ատլետիկոյի» ոճում: Սիմեոնեն կատարյալ ձեւով է կազմակերպել թիմային գործողությունները, որոնք ուղղված են մրցակցին

0
02 Մյս 2016

ԼՈՒԻՍ ԷՆՐԻԿԵՆ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ. ԿԱՐԾԵՍ, ԴՈՒՔ ՉԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՉԵՄՊԻՈՆ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն սուր քննադատության է ենթարկել թիմին Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ հանդիպման ընդմիջմանը, որում «կապտանռնագույնները» հաղթել են 2:0 հաշվով,- տեղեկացնում է Sport.es-ը: Առաջին խաղակեսից հետո հաշիվը բացվեց չէր, եւ իսպանացի մասնագետը ֆուտբոլիստներին դիմել է հետեւյալ կերպ. «Ցանկանո՞ւմ ենք հաղթել Պրիմերայում: Այո՞, թե՞ ոչ: Կարծես, ոչ:

0
01 Մյս 2016

ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ՀԱՂԹԵՑ ԲԵՏԻՍԻՆ

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասան «Բետիսի» նկատմամաբ: Կատալոնացիները 2 գոլերն էլ խփեցին 2-րդ խաղակեսում: 35-րդ րոպեին տանտերերը հանդիպումը շարունակել են 10 հոգով: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 85 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաեւ Մադրիդի «Ատլետիկոն»: «Բետիս»- «Բարսելոնա»`0:2 Գոլերը` Ռակիտիչ (50), Նեյմար (81) Հեռացում` Վեստերման(35)

0