ԲլոգԼրահոս

«Բարսա»-«Բավարիա». Ինչպես Լուչոն կատալոնացիներին ավելի դաժան դարձրեց

Բավական չէ այն փաստը, որ կատալոնացիներին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում բաժին է հասել ամենաբարդ մրցակիցը, թիմն էլ Պեպ Գվարդիոլան է մարզում:

Այսօր մենք վիճակագրություններ, թվեր, փաստեր, մեջբերումներ, տեսանյութեր չենք ներկայացնի: Սա խաղին ընդառաջ մի փոքրիկ մոտիվացնող բլոգ է, որը պարզապես պետք է կարդալ: Իսկ ֆուտբոլ խաղում են ոչ թե վիճակագրությունները, այլ 22 առողջ տղամարդիկ:

Մեր պատմական պահերը կերտած, մեզ ուրախացրած, 18 ամսում բոլոր վեց հնարավոր տիտղոսները նվաճած Պեպին արդեն սպասում ենք հարազատ «Նոու Կամպում», որտեղ իր ողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում առաջին անգամ կլինի «Բարսայի» դեմ:

Հենց այս խաղը հիանալի առիթ էր համեմատություններ անելու համար: Իհարկե, Լուչոն դեռ ոչ մի տիտղոս փաստացի չի նվաճել, բայց արդեն  «հաղթանակին 10 է պակաս»: Այսօր մրցակցել է պետք մեկի հետ, ում հետ ժամանակին խաղացել են եւ՛ Չավին, եւ՛ հենց Էնրիկեն:

luis-enrique-con-josep-guardiola-ciutat-esportiva-octubre-2008-1399302812124

Պեպը եկավ ու իր հետ «Բարսելոնա» բերեց Յոհան Կրույֆի պայծառ ուղեղի ու ֆուտբոլային երեւակայության արդյունքը՝ 4-3-3 տակտիկան: Հենց այդպես էին կատալոնացիները հաղթում մեկը մյուսի հետեւից բոլորին: Անցել է Գվարդիոլայից հետո արդեն 3 տարի, սակայն տակտիկան փոփոխման չի ենթարկվել: Իհարկե, եթե կա մեկը, ով կարծում է, որ հիմա «Պեպի Բարսելոնան» է դեռ, ապա խնդրում եմ լուռ ժպտալ եւ հեռանալ: Հիմա մենք տեսնում ենք լրիվ այլ «Բարսա», սա Լուչոյի «Բարսելոնան» է:  Հենց նա ստեղծեց այս թիմը, հենց նա փորձեց կարելին եւ անկարելին, ճիշտն ու սխալը, իսկ արդյունքում ստացավ թիմի օպտիմալ կազմը:

barcelona-formatio_3292020n

Նկարն էլ խոսում է ամեն ինչի մասին: Շատերի մոտ կարող է հարց առաջանալ. իսկ ո՞րն է Պեպի եւ Լուչոյի տարբերությունը: Նրանք տարբեր ձեւերով օգտվեցին եւ երկուսն էլ առավելագույնը քաղեցին Լեո Մեսսիի տաղանդից: Հասկացավ Էնրիկեն, որ Լեոն ՄՍՆ եռյակի մահացու լինելը կապահովի միայն աջ եզրից, քանի որ կենտրոնում լինելու դեպքում արդեն երեքով միանգամից սկսում էին իրար խանգարել: Հիմա ամեն ինչ, կարելի է ասել, կատարյալ է թիմում: Պեպի, Վիլանովայի եւ Տատայի տարիների Մեսսին արդյունավետությամբ չտարբերվեց Լուչոյի Մեսսիից: Վերջիվերջո, արգենտինացի հրաշամանուկի տաղանդը բացահայտած Ֆրենկ Ռիյկարդն էլ ժամանակին նրան աջ եզրում էր տեղ տալիս: Բավական է նշել Մեսսիի 26 գոլային փոխանցումների (անձնական ռեկորդ) ու  51 գոլերի մասին այս մրցաշրջանում:

CCqCXC4UkAAG7OV

Եվ վերջապես, Գվարդիոլայի տարիներին մեծ էր կախվածությունը ՉավԻնյեստայից: Չէ՞ որ հենց նրանք էին կերտում հաղթանակները՝ մեկը մյուսի հետեւից: Նրանք էին խաղը տանում սկզբից մինչեւ վերջ: Հիմա չկա այդ փիլիսոփայությունը: Այստեղ գործում է մեկ նախադասություն. «Հասցրե՛ք գնդակը մահացու տրիոյին, եւ նրանք կստեղծեն հերթական գոլը»:

Վերջին երկու խաղերում Մեսսին, Նեյմարը եւ Սուարեսը միասին  խփել են «Բարսայի» 14 գոլերից տասը: Ողջ աշխարհն ու անգամ մյունխենցիները խոստովանում են, որ հիմա թիմը մարզավիճակի գագաթնակետում է գտնվում:

Ամենավտանգավոր, յուրօրինակ ու ամենատաղանդավոր հարձակվողական եռյակով՝ Լուիս Էնրիկեն իր թիմի խաղը դարձնում է ավելի դաժան ու ավելի արդյունավետ: Եվ այս ամենին ավելանում է ամենակարեւոր հատկանիշը, որ շատերի մոտ բացակայում է: Կատալոնիայի մայրաքաղաքում խաղում են առաջին հերթին մեծատառով Մարդիկ, ովքեր խաղադաշտում ու դրանից դուրս պարզապես հիացնում են:

Իսկ այսօր մենք մեծ ֆուտբոլ ենք տեսնելու . . .

Վերջն էլ ավանդական ՝ Visca el Barca, y Visca Catalunya !!!

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

 

 

Մեկնաբանություններ

Luis Enrique: "There's only one ball on the pitch and both teams want it. This is the most attractive match up in Europe right now"

Luis Enrique: "Només hi haurà una pilota i la voldrem els dos equips, perquè el necessitem. És el partit més atractiu d'Europa ara mateix"

Luis Enrique: "Sólo habrá un balón y lo querremos los dos equipos, porque lo necesitamos. Es el partido más atractivo de Europa ahora mismo"

#FCBFCB #UCL @fcbarcelona
Previous post

«Բարսելոնայի» նախագահ. «Կամպ Նոու»-ն կծափահարի Գվարդիոլային

BARCELONA, SPAIN - MAY 06:  Barcelona players celebrate after Lionel Messi of Barcelona scores a goal during the UEFA Champions League Semi Final, first leg match between FC Barcelona and FC Bayern Muenchen at Camp Nou on May 6, 2015 in Barcelona, Spain.  (Photo by Matthias Hangst/Bongarts/Getty Images)
Next post

Մեսսի-Նոյեր դիմակայությունում ուժեղ էր արգենտինացին. «Բարսելոնա»-«Բավարիա»` 3:0

Spartak Petrosyan

Spartak Petrosyan