ԹիմԼրահոս

«Բարսելոնա»-«Դեպորտիվո»` 2:2. Չավին լքեց «Կամպ Նոու»-ն

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության վերջին տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված կատալոնական «Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Դեպորտիվոյին», որը վաստակած մեկ միավորի շնորհիվ պահպանեց տեղը Պրիմերայում:

Բարսելոնայում կայացած խաղում տանտերերը Լիոնել Մեսիի դուբլի շնորհիվ 60-րդ րոպեին ստացել էին 2 գոլի առավելություն, սակայն գրանցվեց 2:2 հաշիվը:

«Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղին մասնակցեցին նաեւ Չավին ու Թոմաս Վերմալենը: Ծանր վնասվածքից ապաքինված բելգիացի պաշտպանը նորամուտը նշեց կատալոնական ակումբում, իսկ 35-ամյա Չավին վերջին տնային խաղն անցկացրեց «Նոու Կամպ» ստադիոնում, եւ հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու քաթարյան «Ալ Սադում»:

Մեսին Իսպանիայի առաջնությունն ավարտեց 43 գոլով եւ 2 գնդակ զիջում է Կրիշտիանու Ռոնալդուին, ով Մադրիդի «Ռեալի» կազմում դեռ կարող է մասնակցել «Խետաֆեի» դեմ վերջին տուրի եզրափակիչ խաղին:

«Բարսելոնան», «Ռեալն» ու Մադրիդի «Ատլետիկոն» նվաճել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ «Վալենսիան», 3:2 հաշվով արտագնա հաղթանակ տանելով «Ալմերիայի» նկատմամբ, գրավեց չորրորդ տեղը եւ կմասնակցի այդ մրցաշարի որակավորման փուլին:

«Բարսելոնա» — «Դեպորտիվո»՝ 2:2

Լիոնել Մեսի, 5, 59 – Լուկաս, 67, Դիոգո Սալամաո, 79

Մեկնաբանություններ

Previous post

15/16 մրցաշրջանի մարզաշապիկների պաշտոնական շնորհանդեսը` կիրակի

Next post

«Բարսելոնայի» 15/16 մրցաշրջանի մարզաշապիկները (Տեսանյութ, նկարներ)

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan