Լրահոս

«Բարսելոնա»-ն նոր հովանավորներ է փնտրում

«Բարսելոնա»-ն շատ ուշադիր կկատարի իր յուրաքանչյուր քայլն առաջիկա ձմեռային պատուհանի ժամանակ, որպեսզի նոր պատժամիջոցների չենթարկվի: Sport-ը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է նոր ֆուտբոլիստներ ընդգրկել կատալոնական ակումբի կազմում:

Բանն այն է, որ ձեռք բերելով նոր տրանսֆերներ, «Բարսելոնա»-ն կարող է խախտել ֆեյր-փլեյի կանոնները, որի համաձայն աշխատավարձի վճարումների ֆոնդը ակումբի բյուջեում չի կարող գերազանցել 70%-ը, մինչդեռ ներկայումս այն 66.8% է կազմում: Ակնհայտ է, որ նորեկը, ով հանդես է գալու կատալոնական ակումբի հիմնական կազմում, չի համաձայնի ցածր աշխատավարձ ստանալ:

«Բարսելոնա»-ն երկու միջոց ունի ֆեյր-փլեյի կանոնները խախտելուց խուսափելու համար՝ թիմի որոշ ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքը կամ նոր հովանավորների օգնությամբ նորեկների իրավունքներ գնելը: Այդ կապակցությամբ «կապտանռանգույններ»-ը բանակցություններ են վարում տարբեր ընկերությունների հետ, ովքեր կարող են համագործակցել ակումբի հետ:

Հաղորդում է` 1in.am

Մեկնաբանություններ

Previous post

Մեսսին չի տոնել «Ռոմա»-ի դարպասը խփած գոլը, որովհետև…

Next post

Վերջին մարզումը Լևանտեի հետ խաղից առաջ

ShahenEdigaryan

ShahenEdigaryan