ԹիմԼրահոս

Բարսելոնա-Սևիլյա․ Խաղից առաջ

«Բարսելոնա» – «Սևիլիա»

Թբիլիսի, «Դինամո» մարզադաշտ, սկիզբը՝ 22:45 (Արմենիա TV)

Գլխ. մրցավար՝ Ուիլյամ Կոլամ (Շոտլանդիա) բուքմեյքերներ՝ 1.33 – 5.50 – 8.50

ՈւԵՖԱ-ի 2015 թվականի սուպերգավաթի խաղում միմյանց դեմ են մրցելու Չեմպիոնների լիգայի հաղթող «Բարսելոնան» ու Եվրոպա լիգայի չեմպիոն «Սևիլյան»:

«Բարսելոնան» ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղերում հաղթել է 4 անգամ. կատալոնական թիմից առավել գավաթին տիրացել է «Միլանը» (5 անգամ): Հարկ է նշել, որ «կապտանռնագույնները» 4 անգամ էլ խաղացել են սուպերգավաթային խաղում. այսինքն, մինչ այս մասնակցությունների կեսն են հաղթանակով նշանավորել:

«Սևիլիան» ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր է դարձել 1 անգամ՝ 2006 թվականին. 2007 և 2014 թվականներին թիմը սուպերգավաթային խաղում պարտվել է: Հարկ է նշել, որ 2006 թվականին «Սևիլիան» հենց «Բարսելոնային» է հաղթել 3:0 հաշվով:

Փաստեր հանդիպումից առաջ

 

3-րդ անգամ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը վճռում են իսպանական 2 թիմեր. «Սևիլիան» մասնակից է եղել նախորդ 2 դիմակայություններին:
Թիմերը միմյանց դեմ ընդհանուր առմամբ 152 հանդիպում են անցկացրել. «Բարսելոնան» հաղթել է 80 անգամ, «Սևիլիան»՝ 38, գրանցվել է 34 ոչ-ոքի:
Վերջին անգամ «Սևիլիան» «Բարսելոնային» հաղթել է 2010 թվականին Իսպանիայի Գավաթի խաղարկությունում:
Լուիս Էնրիկեն կարող է դառնալ 4-րդ մարզիչը, ով ե՛ւ որպես ֆուտբոլիստ կլինի ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, ե՛ւ որպես մարզիչ. նման նվաճման են հասել Խոսեպ Գվարդիոլան, Կարլո Անչելոտին և Դիեգո Սիմեոնեն:
Ունաի Էմերին տարբեր թիմերի հետ 19-րդ անգամ է հանդիպում «Բարսելոնային» և դեռևս որևէ հաղթանակ չի գրանցել. 6 ոչ-ոքի և 13 պարտություն: Այդ 19 հանդիպումներում Լիոնել Մեսսին 22 գոլ է խփել:
Լուիս Էնրիկեի և Ունաի Էմերիի ճանապարհները խաչվել են 4 անգամ. Լուիս Էնրիկեի գլխավորությամբ «Սելտան» 2 անգամ 1:0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ որպես «Բարսելոնայի» մարզիչ Լուիս Էնրիկեի թիմը հաղթել է 5:1 հաշվով. մեկ անգամ գրանցվել է 2:2:

«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը խաղալու դեպքում հնարավոր է կրկնի Պաուլո Մալդինիի ռեկորդը, ով մասնակցել է սուպերգավաթային ռեկորդային թվով հանդիպումների՝ 5, հաղթելով դրանցից 4-ը:

Գլխավոր մարզիչների կարծիքները հանդիպումից առաջ
Լուիս Էնրիկե («Բարսելոնա»). «Մեզ սպասվում է մրցաշրջանի 1-ին պաշտոնական հանդիպումը: Մրցանակի համար հանդիպումը փորձություն է մեզ համար և մենք դրան մոտենում ենք որպես հերթական խաղի: Միևնույնն է, մեզ ֆավորիտ են համարում, թե ոչ. պետք է խաղադաշտում ցույց տանք, որ մենք ավելի լավն ենք: «Սևիլիան» ուժեղ մրցակից է, որին միշտ դժվար է հաղթել: Ուրախ եմ, որ մասնակցում ենք ՈւԵՖԱ-ի սուպերգավաթին. գիտենք, որ այն հաղթելու համար պետք է շատ լավ խաղանք: Ինչքան շատ են տիտղոսները, այդքան լավ, ու շատ լավ է նաև, որ ֆուտբոլիստները նորանոր ռեկորդներ են սահմանում. այսինքն, հնարավորություն ունենք կրկին պատմությունում հետք թոսղնել: Մենք ամեն ինչ ունենք այս խաղում հաղթելու համար. մենք պետք է դա անենք»:

Ունաի Էմերի («Սևիլիա»). «Այս հանդիպումը հիանալի հնարավորություն է մեզ համար և պետք է մաքսիմումը ներդնենք: Մենք պրինցիպյալ մրցակցի դեմ ենք խաղալու, որը ֆավորիտ է համարվում: Ամեն դեպքում, կան գործոններ, որոնք մեր կողմն են: Աշխատում ենք մեր ուժեղ կողմերի վրա, որոնք կօգնեն հաղթել «Բարսելոնային». պետք է օգտագործենք մեր հնարավորությունները: Այժմ այն մակարդակում ենք, որում ցանկանում ենք լինել, այսինքն՝ բարձունքում: Ցանկացած դեպքում մեր խաղը պետք է բարձրության վրա լինի: Պետք է բաց չթողնենք գրոհելու յուրաքանչյուր հնարավորությունը: Այնպես չէ, որ մենք 100 տոկոսով պատրաստ ենք, սակայն մոտ ենք դրան: «Բարսելոնան» վիճակագրությամբ գերազանցում է մեզ, գնդակին տիրելով և այլն… մեր գործն արագ հակագրոհներ կազմակերպելն է: Մենք պետք է օգտագործենք մեր պահերը»:

Կորուստներ

Երկու թիմերում ոչ մեծ թիվ են կազմում բացակա ֆուտբոլիստները: «Բարսելոնայից» վնասվածքի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Ժորդի Ալբան, Նեյմարը և Դուգլասը. հարցականի տակ է Ադրիանո Կորեայի մասնակցությունը:

«Սևիլիայից» սուպերգավաթին չեն մասնակցի Կարիսուն, Պարեխան և Ն’Զոնզին. հարցականի տակ է Ռամիի մասնակցությունը:

Հավանական մեկնարկային կազմեր

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալվես, Պիկե, Մասկերանո, Մատյո, Ռակիտիչ, Բուսկետս, Ինյեստա, Պեդրո, Մեսսի, Սուարես

«Սևիլիա». Ռիկո, Մարիանո, Կոկե, Կրիխովյակ, Տրեմուլինաս, Կրոն-Դելի, Բանեգա, Ռեյես, Իբորա, Վիտոլո, Գամեյրո

Նյութը՝ ArmSport

Մեկնաբանություններ

_T6Q9730.v1439282716
Previous post

Լուիս Էնրիկեի և Ինիեստայի մամլո ասուլիսը

2014-07-01_ENTREVISTA_RAKITIC_003.v1404379318.v1404404372
Next post

Ռակիտիչ․ Եթե պետք է 10 կմ վազել Մեսսի, Սուարեսի և Նեյմարի համար, մենք կանենք դա

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan