ԲլոգԹիմԼրահոսՏեսանյութեր

«Բարսելոնա»-«Սևիլյա»` 2:1. Կամային հաղթանակ «Նոու Կամպում»

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Սևիլյային»:

Լուիս Էնրիկեի սաները 2015 թվականի հոկտեմբերին «Սևիլյայից» կրած պարտությունից հետո կարողացան ռևանշի հասնել մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով: Հանդիպման ընթացքում աչքի ընկան Լիոնել Մեսսին և Խերարդ Պիկեն: Հյուրերի կազմից գոլի հեղինակ դարձավ Վիտոլոն:

Այսպիսով, այս հաղթանակից հետո «Բարսելոնան» իր ակտիվում գրանցեց 66 միավոր: «Կապտանռնագույնները» շարունակում են վստահորեն զբաղեցնել Լա Լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի առաջին հորիզոնականը, իրենց հետևում թողնելով մադրիդյան երկու ակումբներին:

«Բարսելոնա»-«Սևիլյա»` 2:1

0:1 Վիտոլո (20՛), 1:1 Մեսսի (31՛), Պիկե (48՛)

Մեկնաբանություններ

2015-10-03_SEVILLA-BARCELONA_06.v1443897236
Previous post

«Բարսելոնա»-«Սևիլյա». ՈւՂԻՂ (23:30-ից)

Luis+Suarez+FC+Barcelona+v+Sporting+Gijon+Mc6h7nkIsNzx
Next post

«Բարսելոնան» կբարձրացնի Սուարեսի աշխատավարձը

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan