ԹիմԼրահոսՆկարներՏեսանյութեր

«Բարսելոնայի» 15/16 մրցաշրջանի մարզաշապիկները (Տեսանյութ, նկարներ)

Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է 2015/16 մրցաշրջանի մարզաշապիկները, տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

«Կապտանռնագույնների» արտագնա խաղաշապիկի դիզայնը մշակվել է Կատալոնիայի դրոշի գույներով: Խաղաշապիկի ետին մասում կլինեն չորս ուղղահայաց գծեր:

Պատմության մեջ առաջին անգամ թիմի մարզաշապիկի վրա կլինեն հորիզոնական գծեր:

Հավելենք, որ դեռ հունվարին պարզ էր դարձել, թե ինչպիսի տեսք է ունենալու «Բարսելոնայի» գալիք մրցաշրջանի մարզաշապիկները: Մարտից սև շուկայում սկսվել էր նոր մարզաշապիկների վաճառքը: Այսպիսով, նոր մարզաշապիկները պաշտոնապես ներկայացվեցին Sport.es-ի և Mundo Deportivo-ի ներկայացրած լուսանկարներից միայն 5 ամիս անց:


Nike and FC Barcelona unveil bold new home and… by fcbarcelona

Կատալոնական «Բարսելոնայի» գալիք մրցաշրջանի նոր մարզաշապիկների ոչ պաշտոնական ներկայացումը.

Ակումբի 2015/16 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը պաշտոնապես դեռ չի ներկայացվել, սակայն ոչ պաշտոնական աղբյուրներն արդեն գիտեն նաև այդ մարզաշապիկի տեսքի մասին:

Մեկնաբանություններ

Previous post

«Բարսելոնա»-«Դեպորտիվո»` 2:2. Չավին լքեց «Կամպ Նոու»-ն

Next post

Չեմպիոնների Միջազգային Գավաթ-2015. Մրցույթի մասին

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan