ԹիմԼրահոս

Բարսելոնայի եւ Մանչեսթեր Յունայթեդի լեգենդները բարեգործական հանդիպում կանցկացնեն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդները բարեգործական հանդիպում կանցկացնեն «Բարսելոնայի» լեգենդների հետ՝ «Կամպ Նոու» մարզադաշտում,- տեղեկացնում է Armsport-ը՝ հղում անելով «կարմիր սատանաների» պաշտոնական կայքին:

Հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես կգան Փոլ Սքոուլզը, Ջի-սուն Պարկը, Կարելա Պոբորսկին, Թեդի Շերինգեմը, Ռոնի Յոնսենը, Յասպեր Բլոմքվիստը եւ այլոք:

«Բարսելոնայի» լեգենդների կազմը կհաստատվի մոտ օրերս: Տանտերերին կմարզի «Բարսելոնայի» հանրաճանաչ ավագ Խոսե Բակերոն:

Ընկերական հանդիպման ձեւաչափի համաձայն՝ «Բարսելոնան» «Օլդ Թրաֆորդում» պատասխան հանդիպում կանցկացնի 2017 թվականի հունիսին:

Մեկնաբանություններ

Previous post

Ումտիտին կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Next post

Դանի Ալվեսը խորհուրդ է տվել Կոուտինյոյին ուժերը փորձել Բարսելոնայում

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan