ԹիմԼրահոս

«Բարսելոնայի» երկրպագուները պահանջում են Բարտոմեուի հրաժարականը

Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում` «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի աշխատանքի վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով:

Հարցման արդյունքում պարզվել է, որ կատալոնական ակումբի երկրպագուների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Բարտոմեուի աշխատանքից: Հարցը կայանում էր նրանում, թե արդյո՞ք Բարտոմեուն պետք է վաղաժամկետ նախագահական ընտրություններ հայտարարի` անձամբ ներկայացնելով իր հրաժարականը: Դրական պատասխան են տվել հարցվողների 86%-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ազատել է աշխաանքից ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետային: Բարտոմեուն դժգոհ է նրա աշխատանքից:

Մեկնաբանություններ

Previous post

Ո՞վ է փոխարինելու Սուբիսարետային

Next post

«Բարսելոնայի» գործարքները Սուբիսարետայի օրոք

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan