ԹիմԼրահոս

«Բարսելոնայի» նախագահ. «Կամպ Նոու»-ն կծափահարի Գվարդիոլային

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահություն է հայտնել, որ թիմի երկրպագուները լավ կընդունեն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:

«Այժմ Գվարդիոլան գլխավորում է «Բավարիան», բայց նա մեր թիմի մարզիչն է եղել և կատարելության է հասել այն ժամանակ: Վստահ եմ, որ «Կամպ Նոու»-ն Գվարդիոլային ծափահարություններով կդիմավորի»,- Sport-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:

Հիշեցնենք, որ իսպանական գրանդը «Բավարիայի» հետ առաջին դիմակայությունը կանցակցնի այսօր` մայիսի 6-ին: Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 12-ին, Մյունխենում:

Մեկնաբանություններ

Mateo-285265
Previous post

Անակնկալ` քաղցկեղով հիվանդ երեխայի համար

CEVM0yGVAAADfjm
Next post

«Բարսա»-«Բավարիա». Ինչպես Լուչոն կատալոնացիներին ավելի դաժան դարձրեց

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan