ԹիմԼրահոս

Բարսելոնային հարկավոր է Նոլիտոն

Կատալոնական Բարսելոնան մտադիր է ձեռք բերել նոր հարձակվողի տրանսֆեր, տեղեկացնում է Inside Spanish Football-ը։ Ըստ աղբյուրի՝ վերջինս պետք է փոխարինի թիմը, ամենայն հավանականությամբ, լքող Պեդրո Ռոդրիգեսին։

Պեդրոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական Մանչեսթեր Յունայթեդը։ Նշվում է, որ կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է Բարսելոնա հրավիրել թիմի նախկին ֆուտբոլիստ Նոլիտոյին, ով ներկա պահին հանդիսանում է Սելտայի ֆուտբոլիստ։

Բարսելոնայի ղեկավարությունը ցանկանում էր պահել Պեդրոյին թիմում, սակայն վերջինս կտրականապես հրաժարվել էր լինել թիմի պահեստային ֆուտբոլիստ և ցանկանում է կարիերան շարունակել այլ ակումբում։

Կայքը նաև հայտնում է, որ Բարսելոնան Նոլիտոյի տրանսֆերը գնելու համար Սելտային կվճարի մոտ 18 մլն եվրո։

Մեկնաբանություններ

Ivan+Rakitic+Croatia+v+Italy+UEFA+EURO+2016+A_VxonLQzrAx
Previous post

Իվան Ռակիտիչ․ Հպարտությամբ եմ կրում «Բարսելոնայի» մարզաշապիկը

1432494-30646760-640-360
Next post

Ֆերնանդես․ Պոգբայի տրանսֆերը գնելու տարբերակը չի դիտարկվել

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan