ԹիմԼրահոս

«Բարսելոնան»՝ Եվրոպայի լավագույն ակումբ

«Բարսելոնա»-ն Եվրոպայի լավագույն ակումբ է ճանաչվել Եվրոպական ակումբների միության (ECA) վարկածով: Այդ մասին հայտնում է «կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը: Կազմակերպության նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն անձամբ է հանձնել մրցանակը «Բարսելոնա»-ի տնօրեն Ռաուլ Սանլյեխիին:

Կատալոնական ակումբը պարգևատրվել է նախորդ մրցաշրջանում Իսպանիայում և միջազգային մրցաշարերում հաջող ելույթների համար: «Բարսելոնա»-ն երկրորդ անգամ է ստանում մրցանակը: Կատալոնացիները պարգևատրվել են նաև 2011 թվականին:

Հիշեցնենք՝ 2014/15 թվականների մրցաշրջանում «Բարսելոնա»-ն Իսպանիայի չեմպիոն է դարձել, նվաճել է Իսպանիայի գավաթն ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձել:

Մեկնաբանություններ

maxresdefault
Previous post

Գովազդ, որը կզայրացնի Քրիշտիանու Ռոնալդուին (Տեսանյութ)

maxresdefault
Next post

Հարցում. Կրակովիաներ

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan