ԹիմԼրահոսՏեսանյութեր

Բարսելոնան 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի Սուպերգավաթակիր

Թբիլիսիում կայացած խաղում Իսպանիայի չեմպիոնները մրցեցին Եվրոպայի լիգայի հաղթող «Սեւիլիայի» հետ եւ հաղթանակ կորզեց միայն լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով:

Առաջին խաղակեսում կատալոնական ակումբը հաղթեց 3:1 հաշվով: Առաջինը հաջողության հասավ «Սեւիլիան», սակայն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին երկու անգամ հրաշալի իրացրեց տուգանային հարվածները: Խաղակեսի վերջում Ռաֆինյան օգտագործեց Լուիս Սուարեսի փայլուն փոխանցումը:

Ընդմիջումից հետո Սուարեսը «Բարսելոնայի» առավելությունը հասցրեց երեք գոլի, սակայն հետագայում «Սեւիլիան» կարողացավ խփել երեք գնդակ՝ հավասարեցնելով հաշիվը՝ 4:4:

Եվրոպայի Սուպերգավաթի պատմության մեջ «Սեւիլիան» առաջին թիմն է, որին հաջողվեց հավասարեցնել հաշիվը երեք գոլի տարբերությունից հետո: Նաեւ առաջին անգամ գրանցվեց դարպասի 8 եւ ավելի գրավում:

Սակայն լրացուցիչ ժամանակ «Բարսելոնան» հաստատեց ֆավորիտի կարգավիճակը: Փոխարինման դուրս եկած Պեդրո Ռոդրիգեսը 115-րդ րոպեին հաղթանակ պարգեւեց Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին:

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բարսելոնան» 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը եւ այդ նվաճումով հավասարվեց «Միլանին»:

Եվրոպայի Սուպերգավաթ

«Բարսելոնա» – «Սեւիլիա»՝ 5:4 (լրացուցիչ ժամանակ՝ 1:0)

Լիոնել Մեսի, 7, 15, Ռաֆինյա, 44, Լուիս Սուարես, 52, Պեդրո, 115 – Էվեր Բանեգա, 3, Խոսե Անտոնիո Ռեյես, Քեւին Գամեյրո, 72, 11մ, Եվգենի Կոնոպլյանկա, 81

Մեկնաբանություններ

IMG_5115.v1439290171
Previous post

«Բարսելոնա»-«Սևիլյա»․ Մեկնարկային կազմեր և ուղիղ եթեր

2015-08-14_BILBAO-BARCELONA_23-Optimized.v1439591146
Next post

Մեսսին հրավիրվել է Արգենտինայի հավաքական

AnahitVilla

AnahitVilla