ԹիմԼրահոսՏրանսֆերներ

«Բարսելոնան» այլևս նոր ձեռքբերումներ չի ունենա

Կատալոնական «Բարսելոնա»-ն չի պատրաստվում նոր հարձակվողի տրանսֆեր ձեռք բերել, տեղեկացնում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի` «կապտանռնագույններ»-ը կվաճառեն թիմի 28-ամյա իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»-ին 28 մլն եվրոյի դիմաց, որից հետո նոր հարձակվող չեն փնտրի:

Կատալոնական ակումբն այս ամառ չի կարող հայտավորել ֆուտբոլիստի, և, ամենայն հավանականությամբ, նորեկներ թիմում չեն լինի:

15/16 թթ. մրցաշրջանում ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հնարավորություններ կտա թիմի երիտասարդ ֆուտբոլիստներ Մունիրին և Սանդրոյին:

Հիշեցնենք, որ այս ամառ «Բարսելոնա» են տեղափոխվել Արդա Թուրանը և Ալեիշ Վիդալը, սակայն նրանք չեն կարող հանդես գալ իրենց նոր ակումբում մինչև 2016 թվականի հունվար:

Մեկնաբանություններ

pedro-trains.hero
Previous post

Պաշտոնական․ Պեդրոն տեղափոխվեց «Չելսի»

Marc+Andre+Ter+Stegen+Barcelona+v+Roma+Pre+jGWZ8TcoaIVx
Next post

Կարծում եմ, որ Պիկեի որակազրկումն անարդարացի է. Տեր Շտեգեն

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan