Լրահոս

«Բարսելոնան» ցանկանում է Նեյմարի հրաժարագինը դարձնել մեկ միլիարդ եվրո

«Բարսելոնան» ցանկանում է ակումբի հարձակվող Նեյմարի ներկայացուցիչների հետ համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում, ըստ որի, ֆուտբոլիստի հրաժարագինը պետք է կազմի մեկ միլիարդ եվրո: Այդ մասին հաղորդել է «Մարկան»:

Ըստ թերթի տվյալների՝ «Բարսելոնան» մտադիր է ամեն գնով թիմում պահել բրազիլացուն, իսկ նրա ներկայացուցիչները չեն ցանկանում, որ հրաժարագինը գերազանցի 250 միլիոն եվրոն (ներկայիս պայմանագրով Նեյմարի հրաժարագինը 180 միլիոն եվրո է):

Սպասվում է, որ հարձակվողը «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կստորագրի մինչև 2021թ., որի պայմաններով ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան կկազմի 15 միլիոն եվրո, ինչը նրան Մեսսիից և Ռոնալդուից հետո կդարձնի աշխարհի ամենբարձր վարձատրվող երրորդ ֆուտբոլիստը:

Մեկնաբանություններ

Previous post

Դունգա.Ոսկե գնդակի համար քվեարկել եմ Նեյմարի օգտին

Next post

Լեո Մեսսին նվեր է ուղարկել Ռոնալդինյոյին (PHOTO)

Raz Harutyunyan

Raz Harutyunyan