Լրահոս

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» պաշտպանով

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» պաշտպան Մարկոս Ալոնսոյով, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:

Համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ «Բարսելոնան» ցանկանում է գնել ֆուտբոլիստին մյուս մրցաշրջանի սկզբում: Մարկոս Ալոնսոյի պայմանագիրը իտալական ակումբի հետ ավարտվում է 2016 թվականի հունիսին և Մարկոսը կարող է տեղափոխվել կատալոնական թիմ ազատ գործակալի կարգավիճակով:

Նշենք, որ նա ծնվել է «Մադրիդում» և խաղացել է «Ռեալի» ակադեմիայում:

Մարկոսը այս մրցաշրջանում անցկացրել է 12 խաղ, 2 անգամ գրավել է մրցակիցների դարպասը և 3 անգամ գոլային փոխանցում կատարել:

Մեկնաբանություններ

FC_Barcelona_Team_2,_2011
Previous post

«Բարսայի» բոլոր գոլերը Աշխարհի ակումբային առաջնությունում (VIDEO)

andres_iniesta_2015_2016_wallpaper_by_ricardodossantos-d92g6k1
Next post

Նոյեմբեր.Անդրես Ինյեստայի հնարքները,գոլերն ու գոլային փոխանցումները (VIDEO)

Karen Galstyan

Karen Galstyan