ԼրահոսՏրանսֆերներ

«Բարսելոնան» հետաքրքրվում է Պիշչեկի ծառայություններով

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է Դանի Ալվեշին փոխարինել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Լուկաշ Պիշչեկով, տեղեկացնում է sports.tu կայքը:

Ամենայն հավանականությամբ, բրազիլացի եզրային պաշտպանը վաղը կհայտարարի «Բարսելոնան» լքելու մասին:

29-ամյա պաշտպանը, ով այս մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման, ակումբի հետ ունի գործող պայմանագիր, որի ժամկետը լրանում է 2017 թվականին:

Հավանական տրանսֆերի արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։ Ճիշտ է Պիշչեկը չի կարողանա միանալ «կապտանռնագույններին» ֆինանսական ֆեյր փլեյի արգելքի պատճառով։ Հնարավոր է, որ մինչև ձմեռ նա վարձավճարով հանդես գա իր թիմում:

Հարկ է նշել, որ մրցաշրջանի ընթացքում Պիշչեկը առողջական խնդիրներ ուներ։ Մրցաշրջանի գարնանային հատվածում ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով։

Մեկնաբանություններ

Previous post

Բրավոն` Սամորայի մրցանակակիր

Next post

Ռոնալդինյո. Կոուտինյոն իդեալական տարբերակ է «Բարսելոնայի» համար

Arman Azizyan

Arman Azizyan