ԲլոգԼրահոս

«Բարսելոնան» կբարձրացնի Սուարեսի աշխատավարձը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը դիտարկում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իր պայմանագրի կետերի թարմացման տարբերակները,- տեղեկացնում է Armsport-ը՝ հղում անելով Sport.es-ին:

Ներկա պահին Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողի տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 10 մլն եվրո:

Անձամբ Սուարեսը վստահ է, որ ընթացիկ առաջնության արդյունքները խթան կհանդիսանան իր աշխատավարձի բարձրացման հարցում: Ակումբում վերջինիս հետ համակարծիք են, սակայն դեռ բանակցություններ չեն սկսել:

Հիշեցնենք, որ Սուարեսը Կատալոնիա տեղափոխվելուց առաջ հանդես էր գալիս անգլիական «Լիվերպուլում»: Ուրուգվայցու գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ լրանում է 2019 թվականին:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Սուարեսը մասնակցել է 32 հանդիպման, դարձել 34 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություններ

Previous post

«Բարսելոնա»-«Սևիլյա»` 2:1. Կամային հաղթանակ «Նոու Կամպում»

Next post

Տիագո Սիլվան ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan