Լրահոս

«Բարսելոնան» նոր ֆուտբոլիստներ ձեռք կբերի, բայց…

ՖԻՖԱ-ի կողմից տրանսֆերների վրա դրված արգելքը չի խանգարի կատալոնական «Բարսելոնային» նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել։

Ինչպես գրում է «El Mundo Deportivo» պարբերականը, առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում «կապտանռնագույնները» կկարողանան նոր ֆուտբոլիստների գնել, պարզապես կգործեն որոշակի սահմանափակումներ։

Տարբերակներից մեկի դեպքում «Բարսելոնան» կկարողանա պայմանագիր կնքել ֆուտբոիստի հետ, սակայն վերջին իրավունք չի ունենա թիմին օգնել մինչև 2016 թ. հունվարի 1-ը։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը կարող է շարունակել հանդես գալ այն ակումբում, որի կազմում խաղում է։

Երկրորդ տարբերակը ավելի քիչ հավանական է։ «Բարսելոնան» կարող է պայմանագիր կնքել ֆուտբոլիստների հետ և կատարել դրանով սահմանված բոլոր պարտավորությունները, նրանց վճարել աշխատավարձ և տալ մարզվելու հնարավորություն, սկայան պաշտոնական հանդիպումներում խաղադաշտ դուրս գալու իրավունք նրանք չեն ունենա մինչև 01.01.2016-ը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ՖԻՖԱ-ի կողմից պատժվել է անչափահաս ֆուտբոլիստների հետ պայմանագրերում առկա խախտումների պատճառով և մեկ տարով զրկվել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու իրավունքից։ Ակումբի բողոքարկումները մերժվել են։

Մեկնաբանություններ

Luis-Enrique
Previous post

Էնրիկե. Երկրպագուների հետ մենք ավելի ուժեղ ենք

pic_2015-01-21_BARCELONA-ATLETICO_36.v1421888950
Next post

«Բարսելոնան» Մեսսիի գոլի շնորհիվ հաղթեց «Ատլետիկոյին»

Spartak Petrosyan

Spartak Petrosyan