Լրահոս

«Բարսելոնան» Պեդրոյին փոխարինող է գտել Կիեւում

Իսպանական Sport պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը չի վստահում թիմի երիտասարդ հարձակվողներ Մունիրին եւ Սանդրոյին, ինչի պատճառով այլ հարձակվող է փնտրում:

«Նոու Կամպ» տեղափոխվելու ամենահավանական թեկնածուն շարունակում է մնալ Վիգոյի «Սելտայի» հարձակվող Նոլիտոն, ով կատալոնյան ակումբի սան է: Չնայած այն հանգամանքին, որ Լուիս Էնրիկեն անձամբ հետաքրքրված է Նոլիտոյով, ակումբը չի շտապում առաջարկով դիմել Վիգոն ներկայացնող ակումբին: «Սելտայի» ղեկավարությունը Նոլիտոյի տեղափոխության դիմաց պահանջում է 18 միլիոն եվրո, ինչը Կատալոնիայում անհեթեթ են համարում:

Այդ է պատճառը, որ Ֆերնանդեսը սկսել է հետաքրքրվել Կիեւի «Դինամոյի» առաջատար Անդրեյ Յարմոլենկոյի ծառայություններով: Վերջինս արդեն բավական մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստ է եւ կարող է օգտակար լինել թիմին, կարծում են Բարսելոնայում: Նշվում է, որ բանակցությունները կարող են սկսվել միայն մի քանի ամիս անց, երբ «Բարսելոնան» այլեւս չունենա տրանսֆերային արգելք:

Մեկնաբանություններ

Luis+Enrique+Barcelona+v+Roma+Pre+Season+Friendly+bezEWG7sUJHx
Previous post

Լուիս Էնրիկե. Հիանալի հանդիպում անցկացրինք բոլոր առումներով

maxresdefault
Next post

Բարտոմեու. Նեյմարը կարիերան պետք է ավարտի «Բարսելոնայում»

Spartak Petrosyan

Spartak Petrosyan