ԹիմԼրահոս

«Բարսելոնան» սպասում է մրցավարի ներողությանը

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարության և մարզչական շտաբի կարծիքով` Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում կայացած «Էսպանյոլի» դեմ հանդիպման գլխավոր մրցավար Մատեու Լաոսը պետք է ներողություն խնդրի «կապտանռնագույններից»: Այդ մասին հայտնում է Sport-ը:

«Բարսելոնայում» զայրացած են այն փաստից, որ Լաոսը խաղի ժամանակ հեռացրել է պաշտպան Խորդի Ալբային: Ակումբում անհիմն են համարում մրցավարի գործողությունները: Սակայն կատալոնացիներին ավելի շատ զայրացրել է այն, որ Լաոսը ներողություն է խնդրել ոչ թե իրենցից, այլ «Էսպանյոլից»` կատալոնակցիների երկրորդ գոլի համար:

Այժմ «Բարսելոնան» մրցավարից պահանջում է ներողություն խնդրել նաև իրենցից:

Մեկնաբանություններ

Previous post

Գավաթային հետ-տրիկի ակնկալիքով...

Next post

«Բարսելոնայի» և «Ռեալի» առաջիկա հանդիպումները

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan