ԼրահոսՄամլո ասուլիսներ

Բարտոմեու․ Պաշտոնական առաջարկ չի եղել

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն եւս մեկ անգամ նշել է, որ կատալոնյան ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել թիմի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսից։

-Մեր թիմը արդեն համալրված է։ Սա այն թիմն է, որը ցանկանում էր ունենալ մեր մարզիչը։ Մենք չենք դիտարկում ոչ մի ֆուտբոլիստի հեռանալու հնարավորությունը «Բարսելոնայից»։ Ես շատ եմ կարդացել Պեդրոյի տրանսֆերի հետ կապված լուրեր, սակայն պաշտոնական կերպով մեզ հետ ոչ ոք չի կապնվել,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Marca-ը։

Ավելի վաղ նշվում էր, որ Պեդրոն դժգոհ է «Բարսելոնայում» իր կարգավիճակից եւ պատրաստվում է լքել ակումբը։ ԶԼՄ-ները հայտնում էին «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքության մասին։

Մեկնաբանություններ

Previous post

Սուարես․ «Բարսելոնան» լավագույնն է

Next post

TMW. Պեդրոն կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

Arman Azizyan

Arman Azizyan