ԼրահոսՄամլո ասուլիսներ

Բարտոմեու. Լեո Մեսսին չի՛ հեռանա «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն եւս մեկ անգամ անդրադարձել է թիմի արգենտինացի հարձակվող Լեո Մեսսիի՝ ակումբը լքել-չլքելուն վերաբերող հարցին.

-Անհնար է, որ Լեո Մեսսին հեռանա «Բարսելոնայից»: Նա այստեղ իրեն հանգիստ եւ երջանիկ է զգում:  Լեոն ապացուցում է, որ հաճույք է ստանում խաղադաշտում ֆուտբոլ խաղալիս, նրա հետ հաճույք է ստանում նաեւ ողջ թիմը: Մենք հույս ունենք, որ Լեոն կարիերան կավարտի այստեղ՝ իր հարազատ ակումբում,- կատալոնյան ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում Sport1-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեո Մեսսին հայտարարել էր, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել, սակայն նրա հայրը՝ Խորխե Մեսսին նշել էր, որ իր որդին չի մտածում Բարսելոնայից հեռանալու մասին:

 

 

Մեկնաբանություններ

Previous post

Մոնտոյան մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն

Next post

«Բարսելոնա»-ՊՍԺ. Հավանական մեկնարկային կազմերը (Ֆոտո)

Spartak Petrosyan

Spartak Petrosyan