ԼրահոսՄամլո ասուլիսներ

Բարտոմեու. Մեսսին այլ ֆուտբոլիստների ցուցանիշներին չի հետեւում

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն կիսվել է երեկ կայացած «Էլչե»-«Բարսելոնա» խաղից ունեցած տպավորություններով.

-Լեո Մեսսին չի հետեւում այլ ֆուտբոլիստների ցուցանիշներին: Նա պարզապես խաղում է թիմի համար, խփում է, գոլային փոխանցումներ տալիս: Կարծում եմ՝   Լեո Մեսսին, Նեյմարը եւ Սուարեսը լավագույն հարձակվողական եռյակն են աշխարհում,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է AS-ը:

Հավելենք, որ Լեոն Լա լիգայի  20 խաղում խփել է 21 գոլ եւ կատարել 11 գոլային փոխանցում:

 

Մեկնաբանություններ

955a3081-73f0-3c59-83b4-0707438b3593
Previous post

Էլ չէ, էլ մի՛ խփեք. «Էլչե»-«Բարսելոնա»՝ 0-6

2012-01-05_ENTRENO_75.v1325770480
Next post

Marca. Բուսկետսը կերկարաձգի պայմանագիրը

Spartak Petrosyan

Spartak Petrosyan