ԼրահոսՄամլո ասուլիսներ

Բարտոմեուն պատասխանեց սուր քննադատություններին

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտումեուն չի կասկածում, որ թիմը ճիշտ որոշում է կայացրել՝ գնելով բելգիացի պաշտպան Տոմաս Վերմալենի տրանսֆերը:

-Բոլոր տրանսֆերները կատարվում են թիմի ղեկավարության հետ քննարկելուց և որոշում կայացնելուց հետո: Վերմալենի տրանսֆերը սխալ չէ: Նա դեռ կապացուցի, որ կարող է հանդես գալ «Բարսելոնայում»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում AS-ը: 

Բացի այդ, Սուբիսարետան քննադատվել է նաև բրազիլացի Դուգլասի տրանսֆերը գնելու պատճառով: 

Հիշեցնենք, որ Վերմալենը դեռ չի կարողացել նշել իր նորամուտը կապտանռնագույնների կազմում, ինչի պատճառով քննադատության ալիք է բարձրացել թիմի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետայի հասցեին:

Մեկնաբանություններ

Previous post

10 փաստ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բարսայի» ելույթների մասին

Next post

Պաշտոնական. Նեյմարը չի մասնակցի «Խետաֆեի» դեմ խաղին (Ֆոտո)

Spartak Petrosyan

Spartak Petrosyan