ԼրահոսՄամլո ասուլիսներ

Բարտրա. Միշտ պատրաստ եմ օգնել թիմին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Մարկ Բարտրան, Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Լևանտեի» դեմ խաղից հետո նշել է, որ Լուիս Էնրիկեյի ռոտացիայի սկզբունքները տալիս են իրենց արդյունքը: Բարտրան մասնակցեց ամբողջ հանդիպմանը, և աչքի ընկավ գոլային փոխանցմամբ:

-Սա հրաշալի հաղթանակ էր՝ մեր քրտնաջան մարզումների արդյունքը: Մենք զգում ենք, որ գտնվում ենք հիանալի մարզավիճակում: Թիմի բարգավաճման գործում յուարքանչյուրը ունի իր դերակատարումը:

Ես միշտ պատրաստ եմ խաղադաշտ դուրս գալուն, եթե պետք լինեմ Լուիս Էնրիկեին: Ես միշտ պետք է պատրաստ լինեմ օգնելու թիմին,- Բարտրայի խոսքերն է մեջբերում Sportsmole պարբերականը:

 

Մեկնաբանություններ

B951AgFIcAAMcSv
Previous post

Անխիղճ մեքենան եւ ֆուտբոլի Արքան. «Բարսելոնա»-«Լեւանտե»՝ 5-0

pic_2015-01-11_BARCELONA-ATLETICO_40.v1421062812.v1421574511
Next post

Նեյմար. Լեոն իմ լավագույն ընկերն է

Arman Azizyan

Arman Azizyan