ԲլոգԼրահոս

ԲԼՈԳ. Ի՞նչ պատահեց «Անկասելի հրթիռին»

Գրեթե յոթ տարի առաջ «Բարսելոնայի» առաջին թիմ աշխատանքի հրավիրվեց կատալոնացի  37-ամյա մի անձնավորություն, որին հետագայում բախտ էր վիճակվել ստեղծել բոլոր ժամանակների լավագույն թիմը:

Պեպ Գվարդիոլան իր առաջին մրցաշրջանում նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները:  Կատալոնյան թիմի խաղը կոչեցին «տիկի-տակա»: Պեպի թիմը գնդակն այս ու այն կողմ փոխանցում էր այնքան, մինչեւ մրցակցի գլուխը պտտվի, զգոնությունը թուլանա ու միանգամից գնդակը հայտնվի վերջիններիս դարպասում:

FCBarcelona_3_.v1312809372

2009-ի հաջողությունը Պեպը մասամբ կրկնեց 2011-ին՝ հաղթելով ամեն ինչ՝ բացառությամբ Արքայական գավաթի: Պեպին չհաջողվեց դառնալ միակ մարզիչը, ով երկու անգամ թիմի հետ նվաճում է թրեբլ, կամ մրցաշրջանում հնարավոր ամեն ինչ:

article-1391990-0C50AE2E00000578-659_634x396

Այդպես ստացվեց երեք տարի, որից հետո «տիկի-տակայի» դեմ հակաթույն գտան լավագույն մարզիչները: Յուպ Հայնկեսի, Ժոզե Մոուրինյոյի համար Պեպին հաղթելն այլեւս խնդիր չէր: Թողեց կատալոնացին «Բարսան» ու հեռացավ հանգստանալու, նրան փոխարինեց լուսահոգի Տիտո Վիլանովան, ում «Բարսելոնան» Պեպինից ոչնչով չէր տարբերվում:

Տիտոյին հաջողվեց դառնալ Իսպանիայի չեմպիոն՝ ռեկորդային 99 միավոր հավաքելով: Ցավոք, ընդամենն այդքանը հաջողվեց: Դե ճիշտը խոսելիս պետք է ասել, որ Տիտոն այն մարզիչը չէր, ում հետ մեր թիմը կկրկներ Պեպի հաջողությունները: Առողջական խնդիրների պատճառով էլ նրան փոխարինեց Լիոնել Անդրես Մե…. ներեցեք, Խերարդո Մարտինոն:  Տատան փորձեց ինչ-որ բան փոխել «Բարսայում», բայց էլի ու էլի ոչինչ չէր ստացվում: Թիմում մեկ-երկու նորեկ կար, բայց այն ամբողջությամբ ժամկետնանց տեսք ուներ մեր թիմը:

1901211_380298208777217_1045627597_n

Թիմի գլխավոր մարզիչը որոշեց վերադառնալ հին պարտականություններին՝ վերհիշելով չորս Ոսկե գնդակների մասին, իսկ Տատան հեռացավ: Եկավ Լուիս Էնրիկեն: Կատալոնացի չէր, Պեպից էլ 7 տարի մեծ էր: «Ռոմայում» անհաջողության էր մատնվել ու եկել հայրենիքում «Սելտան» էր մարզում: Իմիիջայլոց, վատ չէր մարզում: Անգամ մրցաշրջանի վերջում «Ռեալին» 2:0 հաշվով հաղթեց:

Էնրիկեի վերադարձը «Բարսելոնա» բոլորին հիշեցրեց Պեպին: Բոլորը խոսում էին միայն ու միայն վեց տիտղոսների մասին, Չեմպիոնների լիգան հաղթելու ու պատմություն կերտելու մասին: Ինչպես նկատել եք, ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ցանկանում էինք: Էնրիկեի օրոք «Բարսելոնան» դարձավ միակ թիմը ֆուտբոլի պատմության մեջ, որը երկու անգամ կարողացել է նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը, գավաթը եւ Չեմպիոնների լիգայի գավաթը:

1608377-34164967-1600-900

Մրցաշրջան 2014/15-ը կյանքում չեմ մոռանա: «Բարսելոնայի» տրանսֆերային, հավատացեք, ճիշտ քաղաքականությունը ստեղծեց մի ամուր թիմ, հզոր ու անկասելի կոլեկտիվ, որն աջուձախ ավիրում էր ամեն ինչ ու ամենքին: Եկեք պարզապես չհամեմատենք այս թիմը Պեպի «Բարսայի» հետ: Գվարդիոլան, իհարկե, կատարյալ մեխանիզմ էր ստեղծել, բայց խոստովանեք, որ հաճախ այդ մեխանիզմի խաղն այնքան ձանձրալի էր ու տխուր, որ հետաքրքրությունը կորցնում էր: Լուչոն փոխեց ամեն ինչ այս թիմում: Թիմը աչքի ընկավ ամուր պաշտպանությամբ, աշխատող կիսապաշտպանությամբ ու անկասելի հարձակմամբ, ինչի արդյունքը հինգ հնարավորից նվաճած չորս տիտղոսներն են: Կատալոնյան թիմի ֆուտբոլիստները պռեսինգը սկսում էին մրցակցի տուգանային հրապարակի շրջակայքից այնպես, որ հակառակորդը չէր հասցնում 90 րոպեների ընթացքում հարված կատարել մեր դարպասին: Կարճ ասած՝ լավից լավն էլ կա, իսկ Լուչոյի «Բարսան», միանշանակ, ավելի լավն է:

CG6UT3VWwAEjALU

Իսկ ի՞նչ պատահեց «Անկասելի հրթիռին» Բասկոնյայում եւ մի՞թե ինչ-որ բան պատահեց այդ թիմին: Խոսելու շատ բան չկա: Կան հանգամանքներ, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել, բայց արդարացում չհամարել: «Բարսան» 120 րոպե ծանրագույն հանդիպում անցկացնելուց հետո երկրորդ, անփորձ, ոչ խաղակցված կազմով դուրս եկավ լավ վիճակում գտնվող «Աթլետիկի» դեմ ու պարտվեց 0:4 հաշվով: Մեղավորը Շտեգենը չէ, ոչ էլ Ադրիանոն: Մեղավոր է ողջ թիմն ու մարզիչը, որոնք այդ խաղում չաշխատեցին ու անլուրջ պահվածքով աչքի ընկան: Երկրորդ խաղում թիմը նույնպես չդիմացավ: Նախ՝ առաջին խաղակեսում վատ տեսք չունեին եւ առաջին գոլից հետո կարող էին ավելացնել, բայց մրցավարը միջամտեց խաղին: Համաձայնեք, նա արդար չգտնվեց այնտեղ, որտեղ պետք էր, ինչը ազդեցություն ունեցավ խաղի վրա: Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» հոգնած տեսք ուներ ու չկարողացավ այլեւս 10 հոգով դիմանալ Էռնեստո Վալվերդեի թիմին: 31 տարի ընդմիջումից հետո Բասկոնյան տոնում է Սուպեր գավաթի նվաճումը, իսկ Վալվերդեի թիմը մի շարք ռեկորդներ է գրանցում «Բարսելոնայի» դեմ երկու խաղում: 5 օր անց այս թիմերը կրկին հանդիպելու են, իսկ թե ինչ կլինի այդ ժամանակ, չափազանց հուզիչ է…

Արժանին մատուցենք ու շնորհավորենք «Աթլետիկին»: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք, անշուշտ, դեմ չէինք լինի հերթական տիտղոսը նվաճելուց, բայց դա չի նշանակում, որ մեր թիմը վատ է պատրաստ առաջնությանը կամ ձախողվելու է: Պատահում է նաեւ այսպես: Մեկ-մեկ պետք է պարտվել 0:4, որպեսզի հետագայում այդ սխալն այլեւս չկրկնվի: Լավ է, որ պարտությունը եղավ մրցաշրջանի սկզբում, ոչ թե մեջտեղում կամ վերջում: Այդ դեպքում ավելի վատ կանդրադառնար թիմի վրա:

Ի՞նչ սպասել այս մրցաշրջանում թիմից: Անկեղծ ասած՝ մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ: Միանշանակ, ցանկության ու կազմում խնդիրներ չունենալու դեպքում «Բարսան» կարող է եւ ունակ է կրկնել հաջողությունն ու այս անգամ արդեն վեց տիտղոս նվաճել, բայց ինձ համար դա քիչ հավանական է: Այս տարի «Բարսայից» կարելի է սպասել միայն Չեմպիոնների լիգայի գավաթ ու Արքայական գավաթ: Առաջնությունում, ամենայն հավանականությամբ, կհաղթի Բենիտեսի թիմը, իսկ մեր ուժերը կկենտրոնանան եվրոպական ասպարեզի վրա:

Մենք երկրպագում ենք աշխարհի լավագույն թիմին, լավագույն ակումբին, ավելին, քան ակումբին !

Ավանդական վերջն էլ ապահովված է՝ Visca Barca y Visca Catalunya !

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

pedro-cropped_1vmq2t1zph9cj1k1ipambvwnaa
Previous post

Մեկ շաբաթվա ընթացքում Պեդրոն կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

1662668-35251900-2560-1440
Next post

Պիկեն որակազրկվեց 4 խաղով

Spartak Petrosyan

Spartak Petrosyan