ԹիմԼրահոս

Բրավոն` Սամորայի մրցանակակիր

Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի դարպասապահ Կլաուդիո Բրավոն Իսպանիայի ավարտված առաջնության մրցաշրջանում դարձավ Ռիկարդո Սամորայի մրցանակի դափնեկիր, տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

Իսպանիայի 2014/15 մրցաշրջանի 37 հանդիպումներում Բրավոն սեփական դարպասն է ընդունել 19 գնդակ, ինչը միջինում կազմում է 0,51 գնդակ: Դա Իսպանիայի առաջնության պատմության 3-րդ լավագույն ցուցանիշն է Վիկտոր Վալդեսից (0,50) և Ֆրանսիսկո Լիանյոյից (0,47) հետո:

Այս ցուցանիշով չիլիացի դարպասապահը գերազանցեց «Վալենսիայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահ Դիեգո Ալվեսին, ով սեփական դարպասն ընդունել է 29 գնդակ:

Մեկնաբանություններ

Previous post

Չավիի արձագանքը երկրպագուների պատրաստած պաստառին (Լուսանկար)

Next post

«Բարսելոնան» հետաքրքրվում է Պիշչեկի ծառայություններով

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan