ԲլոգԼրահոս

Բրազիլական հրաշք + պատմության կրկնություն ?! (ԲԼՈԳ)

Կատալոնական «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանին մասնակցում է կադրային լուրջ խնդիրներով: Թիմի առանցքային ֆուտբոլիստները՝ Ինյեստան, Մեսսին եւ Ռաֆինյան, լուրջ վնասվածքներ են ստացել եւ չեն կարողանում օգնել իրենց թիմին: Բացի այդ, ՖԻՖԱ-ի կողմից սահմանված տրանսֆերային արգելքի պատճառով ակումբը չի կարողանում հայտավորել Արդա Թուրանին ու Ալեիշ Վիդալին, որոնց տրանսֆերները կայացած են: Այսպիսով, Լուիս Էնրիկեի տրամադրության տակ կա հիմնական կազմի 16 ֆուտբոլիստ, որոնց միացել են «Բարսելոնա Բ»-ի ֆուտբոլիստներ  Սանդրոն, Մունիրը, Գումբաուն: Հետաքրքիր է, որ այս 19 ֆուտբոլիստներից երկուսը դարպասապահ են, 9-ը՝ պաշտպան, եւ ընդամենը երեքը կիսապաշտպան ու երեքուկեսը՝ հարձակվող:  Այս մրցաշրջանում «կապտանռնագույնները» ներկայացնող յոթ ֆուտբոլիստ հասցրել է վնասվածք ստանալ: Լուիս Էնրիկեի թիմը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 խաղի, որոնցում բաց է թողել 22 գնդակ:

2015-09-23_CELTA-BARCELONA_32.v1443038903

Մի՞թե այս մղձավանջային պատմությունը ձեզ ծանոթ չի տվում: 2012/13 թթ. մրցաշրջանում՝ լուսահոգի Տիտո Վիլանովայի գլխավորությամբ, «Բարսան» ծանրագույն մրցաշրջան անցկացրեց: Այդ տարի «Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստները միասին 33 անգամ վնասվածք ստացան: Վիլանովայի թիմը 60 խաղում բաց թողեց 70 գոլ: Բա՜յց … տղաները կարողացան պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից ու նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:

articulos-143840

Ի՞նչ կլինի այս տարի: էնրիկեն պետք է դիմանա մոտ երկու ամիս, նման կադրային խնդիրներով աշխատի հնարավորինս շատ միավորներ վաստակել, իսկ ձմռանը կատարել մի քանի ձեռքբերումներ: Ովքե՞ր կլինեն այդ ձեռքբերումները եւ ո՞ր դիրքերում, այլ թեմա է: Հիմա կարեւոր է կենտրոնանալ ու առաջիկա խաղերում չկորցնել անհրաժեշտ միավորներ: Ֆուտբոլիստների ֆիզիկական լավ վիճակը պահպանելը բարդ է, քանի որ պահեստայինների նստարանը կարճ է, եւ հաճախ անիմաստ է լինում օգտագործել բոլոր երեք փոփոխությունները: Այս տարի մնացած բարդագույն հանդիպումները «Վիլյառեալի» հետ «Նոու Կամպում» եւ «Ռեալի» հետ արտագնա հանդիպումներն են: Ինչպես նաեւ դեկտեմբերին, «Մեսթալյա» ստադիոնում կայանալիք «Վալենսիայի» հետ հանդիպումը, որին  Լեո Մեսսին եւ Անդրես Ինյեստան պատրաստ կլինեն:

«Բարսայում» այս պահին միակ լուսավոր կետը Նեյմարն է՝ բրազիլական հրաշքը: Բրազիլացուց ակնկալիքները շատ են, իսկ Ժունիորը պատրաստվում է արդարացնել դրանք:

pic_2015-05-17_OTRO_ATLETICO-BARCELONA_40.v1432473831

Մեր թիմը նման է լաբիրինթով վազող, ոտքից վիրավոր մի տղայի, որը նախ պետք է գտնի օգնություն եւ հետո փնտրի փրկության ճանապարհը: Միայն թե ճանապարհին նոր  կոտրվածքներ չավելանան… Թող որ այս տարի էլ թիմը 60 խաղում 70 գոլ բաց թողնի, բայց մայիսին գլխավերեւում պահի Լա լիգայի, Չեմպիոնների լիգայի եւ Արքայական գավաթները:

Visca Barca, Visca Catalunya !

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

 

Մեկնաբանություններ

Willian of Brazil celebrates his goal against Turkey with team mate Neymar (R) during their international friendly soccer match at Sukru Saracoglu stadium in Istanbul November 12, 2014. REUTERS/Murad Sezer (TURKEY  - Tags: SOCCER SPORT) - RTR4DX9J
Previous post

Նեյմարի հայր. «Բարսելոնան» թույլ չտվեց, որ որդիս « Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվի

2015-10-28_VILLANOVENSE-BARCELONA_21.v1446065936
Next post

Իսպանիայի Գավաթ. «Վիլյանովենսե» – «Բարսելոնա»՝ 0։0

Spartak Petrosyan

Spartak Petrosyan