ԲլոգԼրահոս

Բռնաբարություն՝ չորս գործողությամբ. «Ռեալ» — «Բարսելոնա»՝ 0:4

Ինձ համար Էլ Կլասիկոյի իսկական իմաստը, կիրքն ու լրջությունը անհետացան ֆեյսբուքում գրանցվելուց հետո: Ես դպրոցում, բակում, տանը կարող էի բանավիճել «Ռեալի» երկրպագուի հետ, բայց նրանք ֆեյսբուքյան գլորներ չէին: 6-7 տարի առաջ կային միայն իսկական երկրպագուներ, ովքեր ֆեյսբուքում չէին տեսել Ռոնալդուի կազմվածքը, Նեյմարի ախմախ ժպիտն ու վիքիպեդիայում չէին կարդացել «լա կուժիմայի» մասին: Երկար ժամանակ մասնակցում էի այդ մեյմունություններին, մինչեւ հոգնեցի ու հրաժարվեցի «ԱրմՍպորտի» նյութերի մեկնաբանություններում տեղի ունեցող ախմախ կռիվներից: Սկսեցի սառը դատել, մի պահ անգամ մոռանալ սրտիս՝ կապտանռնագույն լինելու մասին:  Հասկացել եմ, որ չստացված երկրպագուներին չհաշված (որոնք ունեն երկու թիմերն էլ)՝ մյուսներից ադեկվատ են «Բարսայի» երկրպագուները: Գիտե՞ք, մենք երբեք չենք մեծախոսում, երբեք չենք խոսում 3-0 կամ 4-0 հաղթելու մասին, երբեք չենք խուսափում Ռոնալդուին ճիշտ ժամանակին լավագույնը համարելուց, երբեք պարտությունը «ծախած խաղ» չենք որակում, երբեք պատճառաբանություններ չենք փնտրում:

Երեկ «Ռեալը» չպարտվեց, այլ «Բարսելոնան» հաղթեց: Պարտության մեջ մեղավոր են լինում բոլորը՝ բժիշկներից մինչեւ մարզիչ: Պետք չէ մեկ-երկուսին քավության նոխազ դարձնել: Մենք այս տարի չափից շատ ենք պարտվել, ջախջախվել: Ջախջախվել ենք «Սելտայից» եւ «Աթլետիկից»: Բայց մենք երբեք չենք փորձել մարզչին նվաստացնել, Մեսսիի արածներն ուրանալ եւ այլն: Ամեն դեպքում, եկեք չխառնենք «Սելտային» մեր գործերի հետ: Դժվար է լռել-լռել-լռել-լռել-լռել-լռել այն դեպքում, երբ մրցակիցդ խաղից ժամեր առաջ արդեն հաղթած էր իրեն համարում, մեծ-մեծ խոսում: Դժվար է դիմանալ այդ ֆանտաստիկ հաճույքին, չմտնել ու չպատասխանել այդ ոչ ադեկվատ մեկնաբանություններին: Հետո այդ ամենից բողոքում են: Բայց պատկերացնու՞մ եք ինչ կլիներ, եթե ասենք 2-1 հաղթեին տանտերերը: Վա՜՜՜յ…. ջախջախեցինք, ապտակեցինք, ստորացրեցինք… լավագույն թիմն աշխարհում, բլա-բլա-բլա: Հիմա էլ՝ «խաղը ծախած էր»: Եթե թիմը ի զորու լինի հաղթել՝ չնշանակված 11 մետրանոցը չի խանգարի: Չնայած՝ սերուցքայինները նման բաների սովոր չեն: Ինչեւէ:

Շնորհավորում եմ «Բարսայի» բոլոր երկրպագուներին: Մենք հաղթել ենք արժանի, պատվով ու առանց անարդարությունների: Բայց հաղթել ենք հերթական խաղում: Այդպես եւս 25 խաղ կա: Առուն չթռնած հոպլյա եկեք չասենք:)

Ֆուտբոլիստների խաղը կգնահատեմ միայն այսպես՝ պարզապես պաշտում եմ նրանց: Մնացածը կպատմի WhoScored-ը:

saf

Վերջում՝ նվաստացուցիչ դրվագներ խաղից.

 

Չենք մոռանում հիասքանչ ֆոտոների մասին.

Իրոք ֆանտաստիկ խաղ ստացվեց, ափսոս «Ռեալը» չէր եկել… Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

Previous post

Բուսկետսն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է. Լուիս Էնրիկե

Next post

Չերիշեւը պատժում է Բենիտեսին, Պիկեն չի կարողանում զսպել ծիծաղը (ծաղրանկար)

Spartak Petrosyan

Spartak Petrosyan