ԲլոգԼրահոս

Բռնաբարություն՝ երկու գործողությամբ. «Բարսա»-«Խետաֆե»՝ 6-0

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակներում Մադրիդի արվարձանից Բարսելոնա էր ժամանել «Խետաֆեն»: Մոտիվացիային «կակա» ասող, ոչնչի համար չպայքարող, ընդգծված միջակ թիմին այս խաղում ոչինչ պետք չէր: «Բարսելոնան» էլ դուրս էր եկել խաղադաշտ հաղթելու, ինչն էլ սկսեց անել արդեն 9-րդ րոպեին. Լուիս Սուարեսին տուգանային հրապարակում անամոթաբար գցեցին, իսկ Լեո Մեսսին Պանենկայի ոճով գրավեց Գուաիտայի դարպասը՝ 1-0:

CDss8MUXIAAEm3L

Պանենկա+Մեսսի=`

CDsywPJXIAENt6m

Արքա Լեոն խփելուց հետո իր ֆուտբոլային պարտքը համարեց գոլային փոխանցում կատարել: Իսկ հասցեատերը դարձավ հարավամերիկացիներից մյուսը՝ Լուիս Սուարեսը: Չքնաղ փոխանցումից հետո գիտաֆանտաստիկ հարվածով Սուան կրկնապատկեց հաշիվը:

Երեք րոպե անց արդեն Սուայի փոխանցումից հետո ՄՍՆ-ն լրացրեց Նեյմարը՝ 3-0: Եվս երկու րոպե հետո արդեն Նեյմարի փոխանցումից հետո Էլ Մաեստրոն եւս մեկ շքեղ հարվածով հաշիվը դարձնում է 4-0 ու դրանից հետո խնդրում 18-ից ցածր տարիք ունեցող երեխաներին հեռացնել էկրանների մոտից: Տասը րոպե անց Չավին էլ փոխանցում կատարեց իսկ Լուիս Սուարեսը եւս մեկ գեղեցիկ հարվածով հաշիվն արդեն 5-0 դարձրեց:

CDtK3LoW8AA3Xn0

Լեո Մեսսին էլ երկրորդ խաղակեսի սկզբում Սուարեսի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 6-0 ու վերջակետ դրեց: Ինչպես նկատեցիք, գոլ խփողը հաջորդիվ անպայման գոլային փոխանցում կատարեց: Այս ամենը սկսվեց եւ ավարտվեց ֆուտբոլի Արքայով:

Թիմի խաղի մասին որեւէ լուրջ գնահատական տալը բավական բարդ է: Պաշտպանությունն անելիք չուներ, իսկ ունենալիս մի փոքր անվստահ էր գործում, մասնավորապես՝ երկրորդ խաղակեսում: Բրավոյին թերթն ու սուրճն էին պակասում, իսկ կիսապաշտպանահարձակվողական գծի մոտ ամեն ինչ ստացվում էր: Իհարկե, երկրորդ խաղակեսում տղաները չփայլեցին այնպես, ինչպես առաջինում, սակայն հոգնածությունն ու ուժերի խնայումն իրենցն ասացին:

Ինչեւէ, անցնենք գնահատականներին.

Կլաուդիո Բրավո – Դարպասապահը, ընդհանուր առմամբ, լավ խաղաց: Հայտնվեց այնտեղ, որտեղ պետք էր: Այնուամենայնիվ, շատ անելիք էլ չուներ: Չիլիացին ստանում է 7,5 գնահատականը:

CDs62N6UMAAOiM_

Ադրիանո Կորեյա – Բրազիլացին վատ հանդիպում չանցկացրեց: Ակտիվ էր, գրոհում էր, օգնում Նեյմարին: Բացի այդ, հասցնում էր նահանջել ու պաշտպանվել: Ադրիանոն ստանում է 8,5 միավոր:

Ժերեմի Մատյո, Մարկ Բարտրա – Քանի որ բոլոր հաջող եւ անհաջող դրվագներում նրանք միասին էին, ապա միասին էլ փորձենք գնահատել: Երկրորդ խաղակեսում զգացվեց, որ տղաները աչալուրջ չեն ու մրցակիցը փորձում է խնդիրներ ստեղծել: Այնուամենայնիվ, փաստը բաց չթողած գոլն է: Ֆրանս-իսպանական զույգը ստանում է գնահատականը:

Դանի Ալվես – Դանին անցկացրեց սովորական հանդիպում: Առաջին րոպեներին ակտիվ էր եւ կարող էր նույնիսկ գոլի հեղինակ դառնալ: 67 րոպեների ընթացքում խաղաց միջին մակարդակի ֆուտբոլ: Դանի՝ 7,5:

Սերխիո Բուսկետս – Բուսին մեկ խաղակես խաղաց. լավ ստացվեց: Խնդիրներ չուներ, մրցակիցը չէր գրոհում, Բուսին էլ օգնում էր հարձակման գծին: Խաղացող-մարզիչը վաստակում է 7,5 միավոր:

Ռաֆինյա Ալկանտարա – Բրազիլացին ցույց է տալիս, որ կարող է մրցակցել Չավիի, Ինյեստայի, Ռակիտիչի հետ ու նույնիսկ մեկնարկային կազմում տեղ գտնել եւ մեկ ամբողջ խաղ խաղալ: «Նոու Կամպում» իրեն վատ չդրսեւորեց: Ալկանտարայի խաղը քիչ թե շատ ստացվեց: Ռաֆինյա՝ 8:

Չավի – Վաղու՜ց չէինք տեսել Մաեստրոյին իր ողջ հմայքով: Այս անգամ նրա մոտ ամեն ինչ ստացվեց. գոլ, գոլային փոխանցում, հիանալի փոխանցումներ… Կարծես Չավին ոչ թե 35, այլ 25 տարեկան էր: Խավյեր Էրնանդես Կրեուս կամ պարզապես Չավի՝ 10:

Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես, Նեյմար ՝ ՄՍՆ – Փայլուն հանդիպում անցկացրին բոլորը: Ոչ ոքից բողոքելու տեղ չկա: Չենք խոսում խոտանների մասին. դրանք պատահում են բոլորի հետ ու ամեն խաղում: Այսօր բոլորը ստանում են 9.75 գնահատականը, քանի որ խաղի լավագույն ֆուտբոլիստը միգուցե պատմական գոլի հեղինակ դարձած ավագն էր…

Այսպիսով, 84 միավորով մենք առաջինն ենք: Առջեւում «Կորդոբան» է: Մրցաշրջանը կամաց-կամաց ավարտին է մոտենում, իսկ մենք՝ չեմպիոնությանը: Վիճակագրությունը փաստում է, որ կատալոնացիները երբեք չեն հաղթել առաջնությունում, եթե մրցակցի հարկի տակ չեն հաղթել «Խետաֆեին»: Այս տարի հյուրընկալվելիս չենք հաղթել. Իսկ մեր թիմը սիրում է կոտրել սառույցները 😉

Վերջում էլ առաջարկում ենք եւս մեկ, կամ մի քանի անգամ վայելել հանդիպման բոլոր գոլերը:

Վերջն էլ ավանդական՝ Visca el Barca y Visca Catalunya

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

getafe_messi_ney.v1430249162
Previous post

«Բարսելոնան» քարուքանդ արեց «Խետաֆեին»

167215_190152617671007_971097_n
Next post

Հանճարեղ «թզուկը»՝ Լիոնել Անդրես Մեսսի (Բլոգ)

Spartak Petrosyan

Spartak Petrosyan