ԹիմԼրահոս

Բուսկետս. Լաոսը սիրում է ուշադրության կենտրոնում լինել

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը քննադատել է մրցավար Մատեո Լաոսին, ով սպասարկել է Լա Լիգայի 33-րդ տուրում կայացած «Էսպանյոլ» – «Բարսելոնա» (0:2) խաղը, տեղեկացնում է Football Espana-ն:

Նա կարմիր քարտ է ցույց տվել հյուրերի պաշտպան Խորդի Ալբային: Մրցավարի որոշումը քննադատության ալիք է բարձրացրել:

«Առաջին խաղակեսում ակնհայտորեն գերազանցում էինք մրցակցին: Կարմիր քարտի պատճառով ստիպված էինք ավելի քիչ տիրել գնդակին, բայց ուրախ եմ, որ այդուհանդերձ 3 միավոր վաստակեցինք:

Ալբայի երկրորդ դեղին քարտը խայտառակություն է: Բայց ես ճանաչում եմ Մատեո Լաոսին: Այդ մրցավարը սիրում է ուշադրության կենտրոնում լինել: Առջևում դեռ բազում խաղեր կան: Թիմը լավ է պատրաստված»,- հայտարարել է Բուսկետսը:

Մեկնաբանություններ

Previous post

Թուրքերի հիստերիան, Դանի Ալվեսի ներողությունը և իսպանացիների դժգոհությունը

Next post

Սուարեսի լավագույն դրվագները «Բարսելոնայում» (Տեսանյութ)

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan