ԼրահոսՄամլո ասուլիսներ

Տեր Շտեգեն. Վստահ եմ, որ կհաղթենք

Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ խաղից իր ակնկալիքներով: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: Կատալոնական ակումբը միայն հաղթանակի դեպքում խմբում կզբաղեցնի առաջին հորիզոնականը:

-Որպեսզի լինես «Բարսելոնայի» դարպասապահ, պետք է հավատաս սեփական ուժերիդ և լուրջ վերաբերվես գործին: Իմ դեպքում ամեն ինչ այդպես է: Ամենակարևորն այն է, որ վաղը ես մեկնարկային կազմում եմ խաղալու:

Խաղալ ընդդեմ Զլատան Իբրահիմովիչի՝ շատ լուրջ կատակ է, քանզի նա համարվում է համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը: Նա միշտ խնդիրներ է ստեղծում մրցակիցների համար: Եթե Իբրան գոլային պահ ունենա, ես կանեմ ամեն ինչ, որ խանգարեմ նրան աչքի ընկնել:Մենք ցանկանում ենք հաղթել, և խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը: Մենք գիտենք թե´ մեր, թե´ փարիզցիների ուժեղ ու թույլ կողմերը: Եվ ես վստահ եմ, որ մենք կհաղթենք,- ասել է Շտեգենը՝ ՈւԵՖԱ-ին տված հարցազրույցում:

Մեկնաբանություններ

Previous post

Լուիս Էնրիկե. Ցանկալի կլինի խմբային փուլն ավարտել առաջին տեղում

Next post

Լեո Մեսսիին անդրադարձավ նաեւ Սերխիո Բուսկետսը

Arman Azizyan

Arman Azizyan