Թիմ

Բուսկետսն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է. Լուիս Էնրիկե

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Լա լիգայի 10-րդ տուրի «Խետաֆե» – «Բարսելոնա»(0:2) խաղից հետո անդրադարձել է թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին ու հարձակվող Նեյմարին:

«Բուսկետսը մեզ համար բացառիկ ֆուտբոլիստ է: Նա լավագույն կիսապաշտպանն է ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում: Նա շատ խելացի է. միայնակ կարողանում է գործել և´ պաշտպանվելիս, և´ հարձակվելիս: Նա մեզ համար որոշիչ ֆուտբոլիստ է, որին հնարավորինս պետք է հանգիստ տրամադրեմ:

Նեյմարը գոլեր է խփում ու կատարում գոլային փոխանցումներ: Նա ևս հրաշալի է գործում ու շարունակում է աճել»,- կատալոնական ակումբի պաշտոնական կայքը փոխանցում է թիմի գլխավոր մարզչի խոսքը:

Մեկնաբանություններ

Previous post

Ինչպես են տոնում Halloween-ը «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները

Next post

Բռնաբարություն՝ չորս գործողությամբ. «Ռեալ» - «Բարսելոնա»՝ 0:4

ShahenEdigaryan

ShahenEdigaryan