ԼրահոսՄամլո ասուլիսներ

Չավի. Հուսով եմ, մի օր կգլխավորեմ Բարսելոնան

Կատալոնական Բարսելոնայի կիսապաշտպան Չավին խոստովանել է, որ ուրախ կլինի հետևել Պեպ Գվարդիոլայի օրինակին և մի օր գլխավորել կատալոնական ակումբը:

Հուսով եմ, որ կարող եմ անցնել Գվարդիոլայի անցած ճանապարհը, հատկապես այստեղ՝ իմ տանը: Հասկանալի է,որ որպես խաղացող իմ օրերը հաշված են: Ես զգում եմ դա իմ մարմնի վրա, ինձ դժվար է լինում վերականգնվել եւ ես պետք է ճիշտ օգտագործեմ մնացած կարողություններս: Ես արդեն այն էներգիան չունեմ, որ կարողանամ խաղալ 3 օրը մեկ,- 34-ամյա կիսապաշտպանի խոսերն է մեջբերում Championat.com կայքը:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան, ով հանդիսանում է Բարսելոնայի սան, հանդես է եկել կատալոնական ակումբում որպես խաղացող, իսկ մարզչական կարիերայի ընթացքում ակումբի հետ հաղթել 14 գավաթ:

Մեկնաբանություններ

Previous post

Հայկական կրակովիա. Ամանորյա թողարկում (Տեսանյութ)

Next post

Նեյմարն ու Ալվեսը կպայքարեն Samba Gold մրցանակի համար

Arman Azizyan

Arman Azizyan