ԹիմԼրահոս

Չավի. Պարտավոր էինք շրջանցել «Ռեալին»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը (1:0):

«Գնդակը հրաժարվում էր հայտնվել մրցակցի դարպասում: Խաղը վատ սկսեցինք, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ արժանի էինք պարտության:

«Ռեալ Սոսյեդադն» ագրեսիվ էր խաղում, իսկ մենք բաց թողեցինք գոլ խփելու հնարավորությունները, որոնցից մի քանիսը շատ իրական էին:

Պարտավոր էինք մրցաշարային աղյուսակում շրջանցել «Ռեալ»-ին: Նրանք պարտվել էին: Վատ սկսեցինք տարին: Հիասթափված ենք արդյունքից, բայց ոչ ոքի չենք մեղադրում»,- Canal+-ի հետ զրույցում հայտարարել է կիսապաշտպանը:

Մեկնաբանություններ

Previous post

Լուիս Էնրիկե. Այս պարտությունն անարդար էր

Next post

Վերջին 3 ամիսներին Մեսսին արտագնա խաղերում գոլ չի խփել

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan